Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ. «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ» ԵՎ «ՍԱՀՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐՈՒՅԹՆԵՐՆ ՕՐԳԱՆԱՊԵՍ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ
Կարդալով իմ կողմից շատ հարգված գործընկերների քննադատական արձագանքը ՍԴ և Վճռաբեկ դատարանը միավորելու անհայտ ծագում ունեցող գաղափարին, ուղղակի զարմանում եմ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը:
Նա գրել է. «Ինչպե՞ս կարելի է լուրջ ընդունել Փաշինյանի կողմից ստեղծված «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով» անունը կրող մարմնի որևէ որոշում։ Այս գործընթացը կեղծ օրակարգ է, քանի որ, իմ խորին համոզմամբ, երբեք չի դրվելու հանրաքվեի, չունի անհրաժեշտ լեգիտիմություն և նպատակ ունի բավարարել իշխանափոխությանն աջակցած մարգինալ խմբերի շահերը։
Սա գործընթացի իմիտացիա է, իրական խնդիրներից և գործընթացներից շեղող օրակարգ։ Քննարկելով, արձագանքելով, քննադատելով այս մարմնի աշխատանքը դուք անհարկի լեգիտիմություն եք տալիս օտարերկրյա գործակալների կողմից մեր հայրենիքին պարտադրվող օրակարգին։ Այս իշխանությունները ՉԵՆ ԿԱՐՈՂ Հայաստանի համար Սահմանադրություն մշակել, դա ուղղակի անհնար է։
«Նիկոլ Փաշինյան» և «Սահմադրություն» եզրույթներն օրգանապես անհամատեղելի են, հակասում են իրար, նրանց միջև առկա է խորը և անհաղթահարելի ինտելեկտուալ ու հոգեբանական անջրպետ։
Խնայեք ձեր ժամանակն ու էներգիան, մենք դեռ շատ գործ ունենք անելու»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 16:21
Ливанское движение «Хезболла» назвало удары Израиля по Ирану «опасной эскалацией» и «нарушением Израилем всех мер контроля и правил при полном американском прикрытии и спонсорстве».
-
2025-06-13 16:19
Законопроект, предусматривающий возможность сокращения срока военной службы за денежную плату, удостоился отрицательного заключения постоянной комиссии НС Армении по вопросам обороны и безопасности.
-
2025-06-13 16:17
Президент Ирана Масуд Пезешкиан в ходе обращения к нации подчеркнул, что законный и мощный ответ Исламской Республики Иран «заставит врага пожалеть о его глупых действиях», передает Tasnim.
-
2025-06-13 16:14
Армения не ставит перед собой задачу разрыва отношений с Россией и не намерена прекращать присутствие российских войск в стране․ Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян