Հայաստանը և Ռուսաստանը Սու-25-ի արդիականացման պայմանագիր են ստորագրել
ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Տեղեկությունը հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում:
«Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և «Միավորված ավիաշինարարական ընկերություն» ՀԲԸ գլխավոր տնօրենի վաճառքի և մարքեթինգի գծով տեղակալ Իլյա Տարասենկոն»,-նշված է հաղորդագրության մեջ:
«Բանակ-2020»-ի ընթացքում կնքված պայմանագիրը հաստատում է ավիատեխնիկայի արդիականացման և ավելի վաղ թողարկված ինքնաթիռների ամբողջական կենսական ցիկլի պահպանման Միավորված ավիաշինարարական ընկերության իրավասությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ շրջանառվող լուրերի` ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի միջև կնքված համաձայնագիրը վերաբերում էր ՀՀ ԶՈւ ավիացիոն պարկի արդիականացմանը, որի մեջ ինչպես հայտնի է` մտնում են նաև ՍՈւ-25-երը։
Սու-25-ը գրոհային, զրահապատ մարտական ինքնաթիռ է: Նախատեսված է ցամաքային զորքերի անմիջական աջակցության համար մարտադաշտում օր ու գիշեր թիրախի ուղիղ տեսանելիության պայմաններում, ինչպես նաև ցանկացած օդերևութաբանական պայմաններում սահմանված կոորդինատներով օբյեկտների ոչնչացման համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.