Մակունց. ՍԴ դատավորների ընտրության հարցով ԱԺ արտահերթ նիստ չի նախատեսվում
Կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման հարցին անդրադարձ չի եղել. ոչ հարցեր են հնչել, ոչ էլ հատուկ անդրադարձ է կատարվել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24-ին, «Իմ քայլը» խմբակցության հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա հավելեց, որ ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանների միավորման վերաբերյալ քննարկում ևս չի եղել:
Ինչ վերաբերում է Էդգար Շաթիրյանին կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու հնարավորությանը, նա ասաց. ««Իմ քայլը» խմբակցությունը չի կարող որոշում կայացնել, թե կառավարության կողմից ով է լինելու ՍԴ դատավորի թեկնածուն:
Ինչպես Վահրամ Ավետիսյանի պարագայում, այնպես էլ հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի պարագայում «Իմ քայլը» խմբակցությունը էթիկապես ճիշտ չի համարում դիրքորոշում ներկայացնել, առավելևս, որ քվեարկությունը լինելու է փակ գաղտնի:
Նա ընդգծեց, որ քանի որ քննարկվում է Շաթիրյանի թեկնածությունը որպես հնարավոր թեկնածու, «Իմ քայլը» խմբկցությունը, իմանալով այդ մասին, նպատակահարմար համարեց հանդիպել նրա հետ: Կային հարցեր, որոնք նախկինում առաջացել էին նաև Կառուպիայի կանխարգելման հանձնաժողովի անդամությունից հրաժարվելու հետ կապված»:
Հարցին, թե ԱԺ արտահերթ նիստ երբ կհրավիրվի ՍԴ դատավորներին ընտրելու հարցով, նա պատասխանեց. «Որքանով ես տեղյակ եմ արտահերթ նիստ չի նախատեսվում: Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ԱԺ նախագահի նախաձեռնությամբ այդ նիստը կհրավիրվի: Այս պահի դրությամբ, իմ ունեցած տեղեկատվությամբ, արտահերթ նիստ չի նախատեսվում», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.