Последние новости

Բեռլինի կլինիկա. Նավալնին թունավորվել է

Բեռլինի «Շարիտե» կլինիկայում, որտեղ տեղափոխվել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, հայտնել են, թե կլինիկական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ նա թունավորվել է խոլինէստերազայի ինգիբիտորների խմբի մի նյութով: Ըստ «Մեդուզա»-ի՝ կոնկրետ նյութը դեռ անհայտ է:

Ալեքսեյ Նավալնին մնում է արհեստական կոմայի մեջ, նրա վիճակը գնահատվում է որպես լուրջ, բայց նրա կյանքին սուր վտանգ չի սպառնում, ասվում է հիվանդանոցի հայտարարության մեջ։

Բժիշկները հավելել են, որ Նավալնու հիվանդության հետևանքները պարզ չեն, դրանք կարող են երկարաժամկետ լինել, հատկապես՝ նյարդային համակարգի վրա: Հիվանդանոցից հայտնել են, որ Նավալնուն բուժում են ատրոպին դեղամիջոցով: Գերմանացի բժիշկները կապի մեջ են քաղաքական գործչի կնոջ՝ Յուլյա Նավալնայայի հետ, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ