«Ռազմինֆո». Ադրբեջանի ՊՆ-ի կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից
Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա հայտնվել ադրբեջանական կողմում։ Նրան Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է ներկայացնել որպես դիվերսանտ: Այս մասին տեղեկացնում է razm.info կայքը։
Կանխատեսելի էր, որ ադրբեջանական կողմը այս անգամ ևս փորձելու է բեմադրության միջոցով իրենց պնդումների համար ապացուցողական բազա ստեղծել: Արդեն օգոստոսի 24-ի երեկոյան, Ադրբեջանի ՊՆ-ն մեր սպայի լուսանկարի հետ միասին հրապարակում է նաև իբր թե նրա իրերի լուսանկարը, որտեղ կան սև գույնի հատուկ հանդերձանք (разгрузка), ԱԿ-103 ինքնաձիք, պահունակ, նռնակ և կապի միջոց:
Դեռևս առաջին օրը՝ օգոստոսի 23-ին, երբ Ալավերդյանը հայտնվել էր ադրբեջանական կողմում, ոչ պաշտոնական աղբյուրներում, սոցցանցերում տարածվել էր տեսագրություն, որտեղ Ալավերդյանը առանց այդ հանդերձանքի էր:
Ավելին՝ ադրբեջանական կողմը իր հայտարարության մեջ նշել էր, որ «դիվերսիոն փորձը» եղել է Գորանբոյի ուղղությամբ:
Բեմադրության համար իրեր գտնելու հարցում ադրբեջանական կողմը «շատ հեռու չի գնացել». հենց Գորանբոյում, համեմատաբար առաջնագծին մոտ, տեղակայված է Ադրբեջանի ԶՈւ զորային հետախույզների լեռնային պատրաստության կենտրոնը, որտեղ կուրսեր անցնող զինծառայողները մարզումների ընթացքում կրում են նաև սև հանդերձանք, ինչպես նաև ցուցադրված разгрузка-ից, կամ դրան շատ նման մոդելներ: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն կենտրոնի զինծառայողները զինված են նաև հենց ԱԿ-103 մոդելի ինքնաձիգներով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.