Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ
Սպային ձեռնաշղթա հագցնելը, նրա դեմքը գլխարկով ծածկելը, սպայի արժանապատվությունը վիրավորող հայհոյանքները, Գուրգեն Ալավերդյանի էթնիկ պատկանելությունը շեշտելով նվաստացնող հայտարարություններ անելն ու այդ ամենը սոցիալական ցանցերով և ադրբեջանական հեռուստաընկերություններով տարածելը ժնևյան կոնվենցիայի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ են։ Facebook–ի իր էջում այսպիսի հայտարարություն է արել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Նա հիշեցրել է, որ կոնվենցիայով երաշխավորվում է ռազմագերիների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, ինչը բացառում է ցանկացած նվաստացում և անհարգալից վերաբերմունք։
«Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը, որը միացել է միջազգային իրավունքի բազմաթիվ կոնվենցիաների, այդ թվում՝ ռազմագերիների հետ վարվելակերպի հայտնի կոնվենցիային, շարունակում է հետևողականորեն խախտել ու թքած ունենալ իր իսկ ստանձնած պարտավորությունների վրա»,–գրել է Զոհրաբյանը։
Նա նշել է, որ բոլորը բազմիցս են տեսել, թե ինչպես է այդ երկիրը վերաբերվում իր իրավասության ներքո հայտնված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց, ու վերջիններս ինչ անմարդկային խոշտանգումների են ենթարկվում և սպանվում, ինչպես, օրինակ, Մանվել Սարիբեկյանը, որի մասով միջազգային իրավապաշտպան հանրության համարժեք իրավական գնահատականն այդպես էլ չեղավ։
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ակնկալում է միջազգային կառույցների՝ իրավական ողջ գործիքակազմով արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-21 19:51
Премьер-министр Армении Никол Пашинян и "Гражданский договор" всячески "героизируют" процесс всеобщего налогового декларирования, в то время как делается все возможное для наполнения бюджета, сказала, выступая в парламенте, депутат от фракции "Айастан" Анна Григорян.
-
2025-01-21 19:48
Начальник Генштаба израильской армии генерал-лейтенант Герци Халеви объявил, что подал прошение об отставке, и признал за собой ответственность за неудачу военных при отражении атаки палестинских радикалов 7 октября 2023 года. Об этом сообщил ТАСС.
-
2025-01-21 19:46
В Армению прибудет делегация во главе с председателями и вице-председателями парламентов стран Северной Европы и Балтии, сообщает пресс-служба НС республики.
-
2025-01-21 19:45
Власти Азербайджана на сфальсифицированном суде над бывшими руководителями Нагорно-Карабахской Республики пытаются обмануть мировое сообщество игрой в «открытый судебный процесс».