Պետք է դպրոցները սեպտեմբերի 1-ից անժամկետ գործադուլի դուրս գան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գաղտնիության պայմաններում ստեղծված չափորոշիչները հանկարծ պայթյունի նման ներմուծվեցին և դրվեցին քննարկման: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան 122 դպրոցում ռուսական բաժնի ուսմասվար Արմինե Վաղրամյանը:
«Ես ուզում եմ հավաստաիցնել, որ ոչ մի մանկավարժ, ոչ մի գիտնական, այդ ոլորտի գործիչ տեղյակ չի եղել այդ գործընթացից: Գաղտնիության պայմաններում ստեղծվել են խմբեր, որոնք ստեղծել են բացարձակապես անընդունելի չափորոշիչներ:
Հաջորդը մենք ստացանք նույնպես մի անկատար փաստաթուղթ՝ դպրոց հաճախելու մասին հարգը: Այդ կարգը ևս քննարկման դրվեց այն ժամանակ, երբ այն արդեն գրված էր, պետք է գործածության մեջ դրվեր, իսկ մինչ այդ քննարկման չէր դրվել: Կարգն անկատար է ամբողջությամբ՝ սկսած դիմակներ կրելուց, երեխաների հաճախելուց»,-ասաց նա:
Վաղրամյանը հավելեց, որ այդ կարգով ուսուցիչներին պարտադրվում է զանգվածաբար թեստ հանձնել, առանց դրա ուսուցիչները չեն կարող մտնել դպրոց. «Մենք Սահմանադրության մեջ ունենք դրույթներ մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությանը վերաբերող, և անկացած մարդ իրավունք ունի չանելու այն, ինչը համարում է վտանգավոր իր առողջության ու կյանքի համար: Իսկ կա՞ դրույթ, որ պետք է պարտադիր թեստավորում անցնեն նաև աշակերտներն ու նրանց ծնողները: Այդ դեպքում եկեք ամբողջ ազգին թեստավորենք:
Գործող նախարարը շատ մեծ շնորհակալ գործ արած կլինի հենց իր անձի համար, եթե հրաժարական տա, իսկ իրենից հետո եկողը կկարողանա շատ հեշտ նրա տված պարտավորությունների մեջկողմնորոշվել, թե որը կարող է ընդունել, որն է անընդունելի»,-ընդգծեց նա:
Իր հերթին Պատմաբան, ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը նշեց. «700-800 աշակերտ ունեցող դպրոցն ինչպե՞ս կարող է առավոտյան այդքան երեխայի ջերմաչափել, նոր դպրոց ընդունել: Քանի ժամ դա պետք է տևի:
Կամ ուսուցիչը պետք է 8 ժամ դիմակով դաս անցկացնի՞: Բա նրա առողջությունը»:
Նա պատմեց հայտնի անեկդոտը հարսի ու սկեսուրի մասին, երբ հարսն ասում է՝ «թքած ունեմ քո բանտիկների վրա»: «Եթե այսպես շարունակվի, կարող է ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները թքած ունենան այս ծրագիրը կազմողների բանտիկների վրա:
Կամ ինչ է նշանակում թույլ չտալ, որ երեխան դասամիջոց անի: Սա աննորմալ, հակաբնական և ուղղակի հիստերիկ, հիվանդագին ինչ-որ բան է: Այս մարդկանց ուղեղը կամ հիվանդագին է, կամ հատուկ արել են, որ դպրոցները հրաժարվեն այս առկա ծրագրից, և անցնեն հեռավարին:
Ոչ մի ծնող չի համաձայնի, որ իր երեխան 45 րոպե դիմակով նստի: Պետք է դպրոցները սեպտեմբերի 1-ից անժամկետ գործադուլի դուրս գան», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 19:39
Антицерковная кампания властей – серьезная угроза армянской государственности и народному единству, она бьет по репутации страны и Церкви. Об этом заявил Католикос Всех армян Гарегин II на ежегодном собрании священников в Св. Эчмиадзине.
-
2025-07-11 19:37
Теперь очередь за цистернами с газом. На стоянке Степанцминда-Ларс в Грузии более пятидесяти армянских грузовиков со сжиженным газом с рассвета ждут завершения таможенных процедур, чтобы отправиться в Армению. Водители, звонившие в редакцию Радио «Свобода» с места происшествия, сообщают, что грузинская таможенная служба вводит новые ограничения на возвращающиеся в Армению из России грузовики без какой-либо четкой причины и официального объяснения.
-
2025-07-11 19:35
Управление верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) осведомлено о напряженности вокруг Армянской Апостольской церкви (ААЦ), но не располагает достаточной информацией для комментариев. Об этом заявила РИА Новости официальный представитель Управления Элизабет Троссел.
-
2025-07-11 19:35
Госдеп США предупредил сотрудников о грядущих увольнениях в ведомстве в рамках плана администрации Дональда Трампа по сокращению правительственного штата. Об этом сообщают The Washington Post (WP) и The New York Times (NYT) со ссылкой на попавшее в их распоряжение внутреннее сообщение, отправленное сотрудникам Госдепа.