ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ
Մտածել, թե երկիրն այսօր ղեկավարում են մեր ազգային արժեքների և ավանդույթների հետ ընդհանուր ոչինչ չունեցող անարժան մարդիկ, կոպիտ սխալ կլիներ։ Այս նախարարներն ու պատգամավորները չեն ղեկավարում երկիրը։ Նրանց գործունեությունը փոքր-ինչ այլ անվանում ունի։ «Օգտվում են», «կթում»... ստույգ բնորոշումը մենք երբևէ կգտնենք:
Ղեկավարել, նշանակում է՝ առաջնորդել: Եվ (ինքնին հասկանալի է)՝ դեպի ավելի լավ ապագա, դեպի բարին։ Կարելի է առաջնորդել նաև դեպի չարը, բայց նման դեպքերում ասում են՝ «հրոսակախմբի պարագլուխ»։ Իսկ սրա՞նք։ Սրանք կուրորեն կատարում են երկրի սահմաններից դուրս գտնվող իրենց տերերի հրահանգները և լուծում սեփական կարիերային-ֆինանսական խնդիրները։ Հայաստանը ղեկավարելու (երկրի, առաքելության, պատմական վայրի, ազգն իր հազարամյա արժեքներով ու ավանդույթներով պահպանելու) մասին նրանք ընդհանրապես չեն մտածում։
Այդօրինակ «ղեկավարներից» մեկն էլ, անշուշտ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն է, որը կատաղի պայքար է մղում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ՝ կառավարության ամենախորշելի անդամի կոչման համար։ Ըստ երևույթին, հենց այդ պատճառով էլ նախարարը, ոչ մի ուշադրություն չդարձնելով հասարակայնության բողոքներին, բուհերում ոչ պարտադիր առարկաներ դարձրեց հայոց լեզուն ու պատմությունը, իսկ ավելի ուշ մսագործի վճռականությամբ անցավ դպրոցական դասընթացին և սկսեց այնտեղից արմատախիլ անել հայոց լեզուն ու գրականությունը, Եկեղեցու և ընդհանրապես Հայաստանի պատմությունը։
Եվ բնավ պատահական չէ, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականն այսօր պահանջում են գրեթե բոլորը։ Ընդունելության քննությունների հետ կապված խայտառակ պատմությունից հետո, երբ բուհեր չընդունվեցին բարձր միավորներ հավաքած դիմորդները, նախարարը բավական բարդ հարաբերություններում է «Իմ քայլը» խմբակցության հետ։ Ճիշտ է, Հարությունյանը հետո արդարանում էր, թե նման բան չէր ծրագրել։ Ես, անկեղծ ասած, հակված եմ հավատալ նրան։ Քանզի հակառակ դեպքում կստացվի, թե նա ընդունակ է որևէ բան ծրագրել։ Իսկ դա այդպես չէ։ Այդ մարդիկ չեն գործում, որպեսզի... Այդ մարդիկ գործում են, որովհետև...
Արայիկ Հարությունյանի հրաժարականն է պահանջում արտախորհրդարանական ընդդիմությունը։ Ազգային ավանդական արժեքների պահպանման «Կամք» հասարակական միությունը նույնիսկ անժամկետ գործողությունների շարք է սկսել ավտոերթով, «որը կավարտվի միայն այն ժամանակ, երբ հրաժարական կտա ամբողջ ժողովրդի կողմից արդեն մերժված Արայիկ Հարությունյանը»:
Արայիկ Հարությունյանի հրաժարականն է պահանջում նաև խորհրդարանական ընդդիմությունը։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը, մասնավորապես, հույս է հայտնել, որ նախարարը կազատվի զբաղեցրած պաշտոնից և «կստեղծվի նախադեպ, որ ընդդիմությունը կնախաձեռնի նախարարին պաշտոնանկ անելու գործընթաց, և իշխող ուժը նույնպես, համաձայն լինելով, կմասնակցի այդ քվեարկությանը և իր նախարարին կհեռացնի» ։
Պատկերացնո՞ւմ եք, թե բանն ուր է հասել, եթե «Լուսավոր Հայաստանը» սկսել է մտահոգվել կրթական համակարգի ճակատագրով։ Երկու տարի շարունակ չէր մտահոգվում, լարովի տիկնիկի պես բոլոր մատներով քվեարկում էր ինչի օգտին որ ասեին, ու հանկարծ ուղեղին հասավ. հասկացավ, որ եթե Հարությունյանը չհեռանա, կրթությունից փլատակներ անգամ չեն մնա։
Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում բուհերը, հինգ առաջատարներն ահա արդեն ամիսներ շարունակ ռեկտոր չունեն։ Ճանաչելով նախարարին՝ որպես ազնիվ, սկզբունքային ու խելացի մարդու, կարծում եմ, որ նա այդ տեղերի համար ընտրում է հավատարիմ ու ստուգված թեկնածուների։ Այսինքն ես չեմ ճանաչում Հարությունյանին ո՛չ որպես ազնիվ, ո՛չ որպես սկզբունքային, ո՛չ էլ որպես խելացի մարդու, բայց մի՞թե կարող է այդպիսին չլինել ժամանակին Փաշինյանի հետ քայլած անձնավորությունը։
Արայիկ Հարությունյանի հրաժարականն է պահանջում գիտական և ստեղծագործական մտավորականությունը, թեև այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու։ Չէ՞ որ մտավորականությունն այդպես էլ կշարունակեր ապրել գաղափարական վակուումի մեջ, եթե նրան օգնության չգար Հարությունյանը։ Հայաստանում «մեղք» և «ամոթ» հասկացությունները վերականգնելու համար նա, իհարկե, միանգամայն անփոխարինելի է։ Եթե ոչ որպես ուսուցիչ, ապա որպես ուսումնական ձեռնարկ՝ հաստատ:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին երազում են նաև իր ղեկավարած գերատեսչության աշխատակազմում, ինչպես նաև նախարարությանը ենթակա կառույցներում։ Այնտեղ արդարացիորեն համարում են, որ վարչապետը կադրային հարցերում պետք է առաջնորդվի Վ.Ի.Լենինի պատգամներով. «Այդ պաշտոնում նշանակել մեկ այլ մարդու, որը մյուս բոլոր տեսակետներից կտարբերվի ընկ.Ստալինից միայն մեկ առավելությամբ, այն է՝ կլինի ավելի համբերատար, ավելի լոյալ, ավելի քաղաքավարի և ավելի ուշադիր ընկերների նկատմամբ, պակաս քմահաճ և այլն։ Այս հանգամանքը կարող է չնչին մանրուք թվալ, բայց դա մանրուք չէ, կամ դա այնպիսի մանրուք է, որը կարող է վճռական նշանակություն ստանալ»: Այս ընթացքում Հարությունյանի ցուցաբերած հանդուրժողականությունը, լոյալությունը, քաղաքավարությունն ու ենթակաների նկատմամբ ուշադրությունն այնպիսին են, որ սաստիկ այրոցք են առաջացնում անգամ հեղափոխության գործին ամենանվիրված պաշտոնյաների մոտ։
Մի խոսքով, Արայիկ Հարությունյանի հրաժարականն այսօր պահանջում են բոլորը։ Այլ հարց է, որ վարչապետը զգում է իրեն Գանտենբայնի դերում. Մաքս Ֆրիշի վեպի հերոսի, որը ներկայանում էր իբրև կույր՝ չլինելով այդպիսին։ Միայն թե, ի տարբերություն Գանտենբայնի, Փաշինյանը նաև խուլ է ձևանում։ Եվ շատ իզուր, քանզի, պաշտոնանկ անելով այդ ապաշնորհ ավերիչին, հնարավորություն կստանար գոնե որոշ ժամանակով շեղել իր վրայից քննադատության կրակն ու սևեռել հասարակայնության ուշադրությունը մեկ այլ օբյեկտի վրա։ Ժամանակին Ալկիբիադեսը կտրեց իր շան պոչը, և ողջ Աթենքը քննարկում էր միմիայն այդ իրադարձությունը: Ընկերները հարցրեցին Ալկիբիադեսին, թե ինչու նա այդպես վարվեց։ «Որպեսզի Աթենքը քննարկի դա և ոչ այլ ինչ», - պատասխանեց Ալկիբիադեսը:
Եվ հետո, չէ՞ որ նախարարի հրաժարականը չի նշանակում, թե նա աշխատեց իշխանության կազմում ու վերադարձավ կյանք։ Գուցեև ինչ-որ տեղ հենց այդպես է լինում, բայց մեզ մոտ չարաճճիությո՛ւն են անում: Փաշինյանի բոլոր զինակիցները պետք է իրենց տեղերում լինեն։ Եթե ոչ նախկին տեղում, ապա հարևանությամբ։
«Ինչո՞ւ են այնտեղ համատարած սրիկաներ»,- ահա վշտացած քաղաքացիների ներկայիս հարցը։ Պատասխանը պարզ է. որովհետև այնտեղ վերցնում են ու այնտեղ գնում են նրանք, ովքեր պատրաստ են ամեն ինչի: Անբարո ճիվաղները։ Իսկ լինել ազնիվ հայրենասեր և միաժամանակ՝ պատրաստ ամեն ինչի, անհնար է։ Խիղճ ունենալ և պատրաստ լինել ամեն ինչի, անհնար է։ Ունենալ պատիվ և պատրաստ լինել ամեն ինչի, անհնար է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 10:42
"Мальчик плачет - шарик улетел". Мальчик - это, сограждане, ваш покорный слуга. Накануне я горько плакал, узнав, что начальник полиции, заместитель министра внутренних дел, генерал-майор Арам Ованнисян освобожден от должности. Ведь полиция без "Мясника", как прозвали этого любителя хашламы и кебабов после бесчисленных зверств разноцветных беретов по отношению к мирным гражданам, все равно что мазохист без садизма - все то же, но удовольствия в два раза меньше.
-
2025-06-04 09:36
Наблюдая за хамским поведением Пашиняна по отношению к Армянской Апостольской Церкви, слушая и читая его кощунственные и святотатственные заявления и оценки, некоторые наши сограждане искренне удивляются: как все-таки этот Никол сильно изменился! Ведь он в свое время молился в храмах, цитировал Новый Завет... А сегодня невзрачные семена ненависти к Церкви проросли в его чувствительной душе с безудержным тропическим буйством. Что это с ним?
-
2025-05-31 10:28
Обнаружив, что никакого государства она построить не может, поскольку строить что бы то ни было органически не способна, власть Пашиняна самозабвенно занимается тем, что умеет делать хорошо: манипулировать сознанием граждан. Это одно из основных ее оружий. Само слово "манипуляция" имеет корнем латинское слово manus - рука (manipulus - пригоршня, горсть, от manus и ple - наполнять). Отсюда произошло и современное переносное значение слова: ловкое обращение с людьми как с объектами, вещами.
-
2025-05-30 13:10
Такого падения репутации власти, как сегодня в Армении, не было давно или никогда. Будто климат синхронно меняется в природе и в политике: такой температуры неприятия не фиксировалось за всю историю наблюдений - горит еще не все, но дышать уже практически невозможно. Положение крайне катастрофично: чем короче его описывать, тем мрачнее получится картина. Армения, так сказать, окончательно созрела. Ее политику сегодня определяют психически неоднозначные личности и их такие же неоднозначные заявления и действия. Сумасшествие? Да, но что-то уж больно организованное сумасшествие, вам не кажется?