Последние новости

Գերմանիան Հունաստանին և Թուրքիային երկխոսության կոչ է արել

Գերմանիան Հունաստանին և Թուրքիային երկխոսության կոչ է արել՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում ամեն ինչ աղետով կավարտվի, հաղորդում է Reuters-ը:

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը, ով այցելել է Աթենք, և, ինչպես սպասվում է, կայցելի Անկարա, պատրաստակամություն է հայտնել կարգավորել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև լարվածությունը՝ ասելով, որ Գերմանիան և ԵՄ-ի իր գործընկերն աջակցում են Հունաստանին:

Նրա խոսքով՝ Արևելյան Միջերկրածովում ներկայիս իրավիճակը համեմատելի է «կրակի հետ խաղալուն»:

Մաասի հետ հանդիպումից հետո Հունաստանի վարչապետ Նիկոս Դենդիասը հայտնել է, որ Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսել, սակայն դա չի անի «սպառնալիքի ներքո», և երկիրը կպաշտպանի իր ինքնիշխան իրավունքը:

Նա նաև ասել է, որ Արևելյան Միջերկրածովում տարաձայնությունները ոչ միայն երկկողմ հարց են, այլ նաև խնդիր ամբողջ Եվրամիության համար:

ԵՄ ԱԳ նախարարները օգոստոսի 27-28-ին կքննարկեն այդ հարցը, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ