Երևանում պայթյունից փլուզված շենքի փլատակների տակից դուրս է բերվել երրորդ տուժածը
Այսօր առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։
Ինչպես Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախնական վարկածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
«19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։ Առավոտյան այցելել եմ դեպքի վայր և տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են», – հայտնել է վարչապետը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 19:39
Эксперты прогнозируют возможные сценарии войны между Россией и Азербайджаном. Баку стремительно демонтирует двусторонние отношения с РФ. Это путь Украины, который закончился войной, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-07-03 19:37
Пятерых задержанных сотрудников редакции Sputnik Азербайджан с гражданством республики отпустили под подписку о невыезде, сообщает агентство Sputnik.
-
2025-07-03 19:33
Полковник Мигран Махсудян находится в УИУ «Вардашен». Его интересы защищает адвокат Анна Манташян. От нее узнал, что Махсудяна обвиняют по двум статьям - подготовка к захвату власти и свержению конституционного строя. Об этом написал на своей странице в Facebook тавушский журналист Воскан Саркисян.
-
2025-07-03 19:32
Защита предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна обжаловала решение о его аресте в Апелляционном суде. Об этом сообщили адвокаты архиепископа.