Տոնոյան. «Մենք գրեթե նույն հակառակորդներն ունենք»
Ռուսաստանը Հայաստանի առաջատար ռազմատեխնիկական գործընկերն է, իսկ որոշ ուղղություններով՝ միակը։ «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
ՀՀ պաշտպանության նախարարը Մոսկվայում մասնակցում է «Բանակ-2020» ռազմական համաժողովին:
Նախարարի խոսքով ՝ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս մասնակցությանը ռազմատեխնիկական համաժողովին։ Ամեն տարի նոր պայմանագրեր են կնքվում։
«Մենք շատ լավ դինամիկա ունենք, որը երկար տարիներ չի եղել։ Հայաստանը գնում է ժամանակակից և արդիականացված զենք, որը կա Ռուսաստանի Դաշնության սպառազինության մեջ։ Մենք փորձում ենք հետ չմնալ, որովհետև մենք գրեթե նույն հակառակորդներն ունենք», - նշել է Տոնոյանը։
Նա նաև ասել է, որ հայկական և ռուսական մասնավոր ընկերությունները ռազմական պայմանագրեր են կնքել Հայաստանի տարածքում արտադրանքի թողարկման վերաբերյալ:
Նախարարը հիշեցրել է, որ նախատեսվում է նաև արդիականացնել Սու-25-ի հայկական գրոհայինները, ինչի մասին համաձայնագիրը վերջերս է ստորագրվել: Տոնոյանի խոսքով՝ արդիականացումը թույլ կտա այդ ինքնաթիռներն օգտագործել ժամանակակից մարտում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.