Լավրովը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ խոսել է առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու մասին։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ ինտենսիվ բանակցությունները չէին խանգարի։ Լավրովը նշել է, որ համանախագահները պատրաստվում էին եկող ամիս տարածաշրջան այցելել։
«Նախատեսվում էր նաև նախարարների շփում կազմակերպել։ Այդ ծրագրերի իրականացման համար պետք է կարգավորել իրավիճակը, այդ թվում՝ դադարեցնել միջադեպերը արդեն ոչ միայն Ղարաբաղի ու հարակից շրջաններում, այլև հայ-ադրբեջանական ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք, որ հուլիսին տեղի ունեցածն այլևս չի կրկնվի», - ասել է նախարարը։
Անդրադառնալով հակամարտության կարգավորման բանակցային նորմատիվ բազային՝ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ ԵԱՀԿ համանախագահությունը մշակել է մի շարք փաստաթղթեր` տարբեր մոտեցումների մանրամասներով, բայց միասնական մոտեցում չկա։ Պետք է խնդիրները լուծել` հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում։
«Կան մի շարք փաստաթղթեր, որոնց տակ ստորագրել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, արտգործնախարարներն ու համանախագահները՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի։ Այդ փաստաթղթերում, թեկուզև շատ ընդհանուր, բայց համալիր մոտեցում է ամրագրված, որը պետք է ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման հանգեցնի», - ավելացրել է նա։
Լավրովը նշել է նաև, որ շատ տխուր կլիներ այդ մշակված բազան կորցնելը։ Նման փորձեր արդեն արվել են, այդ թվում՝ բանակցողների ձևաչափը փոխելու փորձեր, ինչն անընդունելի է համանախագահների համար։
ՌԴ արտգործնախարարն ակնարկել է Բաքվին անվերապահորեն աջակցող Թուրքիայի՝ բանակցային գործընթացին միջամտելու փորձերը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 16:39
В прошлом месяце отношения Армении и Грузии в торгово-экономической сфере неожиданно осложнились. Армянские экспортёры коньяка и другой алкогольной продукции провели перед грузинским посольством в Ереване несколько протестных мероприятий, обвинив таможенные органы соседней республики в необоснованной задержке десятков фур на границе. Они направлялись в Россию, но оказались под «досмотром с пристрастием» со стороны грузинских таможенников.
-
2025-06-05 16:34
Посол США в Грузии Робин Данниган объявила о своем уходе с дипломатической службы и выходе на пенсию. Заявление об этом появилось на официальной странице посольства США в Грузии в Facebook. Данниган подчеркнула, что ее решение носит исключительно личный характер и не связано с позицией Вашингтона.
-
2025-06-05 16:32
Премьер-министр Никол Пашинян созвонился с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом, сообщает пресс-служба главы армянского кабмина.
-
2025-06-05 16:32
В Азербайджане предпринимаются попытки представить законную общественную деятельность Рубена Варданяна, находящегося в бакинской тюрьме, как преступную. Это противоречит основам правового государства, говорится в заявлении его адвоката Авраама Бермана, прокомментировавшего обвинительное заключение по делу подзащитного.