Արցախում կառաջարկվի ավելացնել ռուսերենով հաղորդումների եթերաժամանակը
Ռուսաստանի Դաշնությունում է հայկական ամենահոծ համայնքներից մեկը, իսկ Արցախից երբևէ գաղթած հայերի մեծ մասը հաստատվել է հենց ՌԴ-ում, ու հայրենակիցների հետ սերտ կապերի պահպանման պահանջով առաջիկայում Արցախի նախագահի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխության միջոցով կավելացվի հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող ռուսերենով հաղորդումների սահմանված եթերաժամանակը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Մեկ այլ նախաձեռնությամբ կառաջարկվի հանրակրթական և բուհական կրթական ծրագրերում ավելացնել ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը:
Հաշվի առնելով ՌԴ-ից Արցախ ժամանող զբոսաշրջիկների թիվը և գործընթացը խթանելու նպատակով՝ Հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն՝ առաջիկայում Արցախի ողջ տարածքում տեղադրված տեղեկատվական նշանակության ցուցանակներում պարտադիր տեղ կգտնի նաև ռուսերեն տարբերակը:
Ի հեճուկս տարբեր տրամադրություններ սերմանողների, որոնց պատվիրատուն հաճախ չգիտենք, թե որ պետությունից է, նշեմ, որ առաջիկա հինգ տարիները Ռուսաստանի Դաշնության հետ առկա հարաբերությունների ընդլայնման և զարգացման շրջան են լինելու: Ռուսաստանի Դաշնության հետ Արցախի Հանրապետությունը իր հարաբերությունները կառուցում է բարեկամական քաղաքականության տրամաբանությամբ: Օբյեկտիվ պատճառներով մենք այսօր չենք կարող բացել բոլոր փակագծերը, բայց տասնամյակներ հետո արխիվները կպատմեն այդ մասին...», - գրել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 19:40
Участники акций протеста в Тавуше готовы к задержаниям и арестам, сказал Sputnik Армения глава Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян, комментируя разгон акции на дороге Айрум-Баграташен.
-
2024-04-24 19:39
Президент США Джо Байден подписал закон о помощи зарубежным союзникам, включая Украину, сняв последнее юридическое препятствие для возобновления поставок туда американских вооружений. Об этом американский президент заявил в телеобращении.
-
2024-04-24 19:36
Межгосударственная дорога в Грузию на участке Киранц по-прежнему закрыта. Люди здесь ночуют уже несколько дней.
-
2024-04-24 19:34
Мыслями мы вместе с Арменией и армянами всего мира, говорится в послании министра национальной обороны Греции Никоса Дендиаса по случаю 109-й годовщины Геноцида армян 1915 года в Османской империи.