Սուրեն ՊԱՐՍՅԱՆ. ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻՑ ՎԱՏԹԱՐ ԵՆ
Հայաստանի համար կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքներն ավելի վատթար են, քան ի սկզբանե կանխատեսվում էին, քանի որ իշխանությունները բոլոր փուլերում ուշացել են անհրաժեշտ միջոցառումների ընդունման հարցում, դրսևորվել է նրանց անլրջությունը և ինքնասիրահարվածությունը։ Այս մասին օգոստոսի 27-ին «Համաճարակի շրջանում պետության սոցիալական քաղաքականությունը․ այն քաղաքացիների շահերի շրջանակո՞ւմ է արդյոք» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նրա խոսքով՝ երկիրը, տնտեսությունը և պաշտոնյաները ճգնաժամին բացարձակապես անպատրաստ էին, պետությունը միայն արձագանքել է համավարակի այս կամ այն հետևանքներին և նախազգուշական քայլեր չի նախաձեռնել, ինչի մասին շատ է խոսվել։ «Կառավարությունը հակաճգնաժամային ծրագրերով ծախսել է մոտ 150 մլրդ դրամ, սակայն դրա արդյունավետությունը չափազանց ցածր է, քանի որ ի սկզբանե ընտրվել են ոչ այն ուղղությունները։ Հիմա Հայաստանը խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է, 7 ամսում տնտեսական ակտիվության անկումը կազմում է 6-7 տոկոս, որի հետևանքով առաջին հերթին տուժում են միջին դասը և բնակչության անապահով խավերը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսը։ Իրավիճակը խորացնում է նաև այն, որ իշխանությունները սխալ ազդանշաններ են տալիս՝ խոսելով, օրինակ, ճգնաժամից դուրս գալու հավանական ժամկետների մասին»,- շեշտեց փորձագետը։
Նա նշեց, որ Հայաստանում, ըստ էության, գործում է «ուժեղ իշխանություն-թույլ պետություն» մոդելը, որը ճգնաժամերի շրջանում երկրի համար լուրջ խնդիրներ է ստեղծում։ «Մինչև կորոնավիրուսը ամբողջ աշխարհում որոշ խմբեր ակտիվորեն առաջ էին մղում այն թեզը, որ պետությունը հնացել է, և միջազգային կառույցները, ինչպես, օրինակ, Եվրոպական միությունը, կարող են ավելի արդյունավետորեն լուծել համակարգային հարցերը։ Համավարակը, սակայն, վառ ցուցադրեց ուժեղ ազգային պետություն ունենալու պահանջը»,- ամփոփեց Պարսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.