Последние новости

ՇՆՈՂՈՒՄ ՆԵՐԴՐՎԱԾ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՍԿՍԵԼ Է ՆՊԱՍՏԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ՏՆՏԵՍՄԱՆԸ

Լոռու մարզի Շնող գյուղում արդեն մի քանի ամիս էներգախնայող համակարգ է գործում: Մինչ այդ, գյուղի մի հատված լուսավորված էր ծախսատար և ոչ դիմացկուն՝ արագ շարքից դուրս եկող լապտերներով: Այդ չարդարացված ծախսերը կրճատելու և լուսավորության խնդիրը լուծելու հարցում, համայնքին աջակցել են գյուղական վայրերում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Նոր տեխնոլոգիաներով աշխատող՝ LED լուսատուներն արդեն ապահովում են ցանկալի արդյունք. ամսվա կտրվածքով՝ համայնքի ծախսերը կրճատվել են:

«Մինչեվ համակարգի ներդրումը կատարել ենք հաշվարկներ: Ամսվա կտրվածքով, փողոցների լուսավորության համար ծախսվել է 80-85 հազար դրամ: Դա միայն ծախսած էներգիայի համար վճարվող գումարի չափն է: Եթե հաշվի առնենք նաև հին լուսամփոփների հետ կապված խնդիրները՝ ժամանակից շուտ շարքից դուրս գալն ու հավելյալ ծախսերը, ապա ավելի պարզ պատկեր կստացվի: Այժմ այդ խնդիրներն այլևս չկան: Նոր համակարգի շահագործման արդյունավետությունն ակնհայտ է: Այժմ, նույն նպատակի և տարածքի համար, ամսական ծախսը կազմում է առավելագույնը 51 հազար դրամ: Ամսվա ընթացքում տնտեսվում է 30-35 հազար դրամ»,-ասել է Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Նախատեսված ծրագրով, Շնողում պետք է լուսավորվեր շուրջ 1,4 կմ երկարությամբ հատված: Ներդրումներ կատարելու՝ համայնքի պատրաստակամության շնորհիվ, այդ ցուցանիշն այժմ այլ է: Լուսավորվել է կենտրոնական ամբողջ փողոցը, որը կազմում է 1,7 կմ: Տեղադրվել է էներգախնայող 47 LED լուսարձակ: Նոր համակարգն արդեն գործարկվել է, իսկ պաշտոնական բացմանը փոխարինել է տեսազանգով «մասնակցելու» ձևաչափը:

«Այս էներգախնայող համակարգի արդյունավետությունը երկարաժամկետ է լինելու: Դա ամենակարևոր ձեռքբերումներից է: Մենք դրական արձագանք ենք ստացել այն գյուղերից, որտեղ իրականացրել ենք ծրագիրը: Դուք ևս, ժամանակի ընթացքում, կզգաք նոր տեխնոլոգիաների առավելությունը. կխնայվեն միջոցներ: Եթե համայնքներին հաջողվի խնայված միջոցներն ուղղել մյուս խնդիրների լուծմանը՝ աստիճանաբար հնարավոր կլինի դրական փոփոխություն արձանագրել տարբեր հատվածներում: Դա ծախսերի արդյունավետ կառավարման կարևոր բաղադրիչ է»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ժամանակի պահանջից ելնելով, մենք փոխել ենք ծրագրի ավարտը ներկայացնելու ձևաչափը, սակայն նպատակը՝ Էկոգյուղերի ցանցի ստեղծումն ու զարգացումը, մնացել է նույնը: Այս համայնքը շուրջ 30%-ով մասնակցել է ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ ավելի մեծ տարածք է ներգրավվել իրականացվող նախագծում: Դա ևս կարևոր ձեռքբերում է»,-ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

LED լուսատուները խնայողության, բնապահպանական արդյունքի և լույսի որակի տեսանկյունից, առայժմ անգերազանցելի են: Հայաստանի հեռավոր մարզերը շարունակում են մնալ գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Առկա խնդիրների լուծման համար, շատ բնակավայրերում աշխատանքները համակարգվում են տարիների կտրվածքով:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

Галерея (9 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРМЯНСКОЕ НАГОРЬЕ – ОДИН ИЗ ДРЕВНЕЙШИХ АГРАРНЫХ ЦЕНТРОВ ЕВРАЗИИ
    2025-07-08 10:28

    Раскопки конца XX - начала XXI вв. показали, что переход к земледелию начался здесь еще в позднем мезолите и оформился в неолите. Теплое лето, умеренно-влажная весна и богатые вулканические почвы - идеальные условия для первобытных охотников-собирателей, пробовавших выращивать злаки.

  • Андрей ТКАЧЕВ: «ПОДКОП ПОД ЦЕРКОВЬ – ЭТО ПОЛЗУЧИЙ ГЕНОЦИД»
    2025-07-08 10:17

    "Наезд Пашиняна на Армянскую Апостольскую Церковь не остался незамеченным в общей повестке новостей, - пишет на своей странице в соцсети "ВКонтакте" протоиерей Андрей Ткачёв. - Пашинян называет Церковь "сундуком с рухлядью", обвиняет епископов в организации госпереворота..., а эксперты говорят о кардинальной перекройке идентичности. Ибо что такое армянский народ без Армянской Церкви? Если к бесконечной череде исторических армянских унижений добавить еще и подкоп под ААЦ, то можно всерьез рассуждать о ползучем геноциде и культурном исчезновении.

  • АМЕРИАБАНК ВЫСТУПИЛ ФИНТЕХ-ПАРТНЁРОМ TECH WEEK VANADZOR
    2025-07-08 08:37

    Одно из крупнейших технологических мероприятий года — Tech Week 2025 прошло 4-6 июля в Ванадзоре. Америабанк присоединился к трёхдневному празднику в качестве финтех-партнёра.

  • ИРАН - ИЗРАИЛЬ: ТОЧКА КИПЕНИЯ ПРОЙДЕНА ИЛИ ЕЩЕ НЕ ВРЕМЯ?
    2025-07-07 09:53

    На фоне скрытой паузы в вооруженном конфликте между Ираном и Израилем можно поразмышлять о последствиях в случае победы одной из сторон. Осознание того, что данное противостояние переросло рамки дипломатической напряженности и угроз и всё больше напоминает конфликт потенциально глобального масштаба, лишь удручает и не вызывает какого-либо оптимизма. Мы не можем игнорировать событие такого размаха, в котором участвуют не только Израиль с Ираном, но и их крупные союзники: Россия со стороны Ирана; США, Турция и Азербайджан - на стороне Израиля. Для Южного Кавказа, особенно Армении, этот конфликт может стать судьбоносным, поэтому давайте рассмотрим 2 возможных сценария развития событий.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ