«Հայաստան» համահայկական հիմնադրամը կազմակերպում է դրամահավաք համերգ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, դեռևս օգոստոսի 6-ին նախաձեռնել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով դրամահավաք-արշավ, որի ողջ հասույթն ուղղվում է պայթյունից տուժած Լիբանանի հայ կրթական հաստատություններին։ Այժմ, hիմնադրամը Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ, կազմակերպում է «Քեզ համար Լիբանան» խորագրով համերգ՝ օգոստոսի 29-ին՝ ժամը 22:30-ին։ Այն ուղիղ կհեռարձակվի նաև hիմնադրամի ֆեյսբուքյան էջով www.facebook.com/HayastanAllArmenianFund/։
Համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան հայտնի երգիչներ, կլինեն հատուկ ռեպորտաժներ Բեյրութից, կոչով հանդես կգան ՀՀ նախագահ և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը ևայլոք։
Այս կարևոր ձեռնարկին կարող եք միանալ www.himnadram.org կայքի առցանց նվիրաբերությունների հարթակում կամ փոխանցումներ իրականացնել ՀՀ կենտրոնական բանկում հատուկ այս նպատակով բացված հաշվեհամարներին՝ այդպիսով ձեր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով Լիբանանի մեր հայրենակիցներին։
Լիբանանահայությունը մշտապես ամուր կանգնած է եղել Հայաստանի, Արցախի, ինչպես նաև սփյուռքի հայ համայնքներին թիկունքին։ Այժմ մեր հերթն է զորավիգ լինել ծանր դրության մեջ հայտնված մեր քույրներին և եղբայրներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).