Արսեն Բաբայան․ խոսակցության գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է
Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի խոսակցության գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է, Իսկ իշխանությանը հորդորում եմ հանրությունից չթաքցնել տեղեկությունը և մանրամասն խոսել դրա մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը, տեղեկացնում է News.am-ը:
«Նիկոլի սանիկ (կամ քավոր), համատեղությամբ պատգամավոր Վահե Ղալումյանը, հարցազրույցում խոսելով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մասին, ի թիվս բազմաթիվ անհեթեթությունների նաև հայտնել է, թե «Ես Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում ամենաընդգծված փաստերից մեկը վարչապետի և իր խոսակցության հրապարակումն եմ հիշում, որը համոզված չեմ, որ գաղտնալսում է եղել, շատ հնարավոր է, որ ձայնագրություն է եղել Վանեցյանի կողմից, որը հետագայում հրապարակել է»։
Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ հայտնի գաղտնալսման մասին բացեմ որոշ փակագծեր։
Անհայտ և անօգուտ զբաղմունք ունեցող Վահե Ղալումյանին հորդորում եմ գնալ ու իր քավորին (կամ սանիկին) հարցնել՝ «Նիկոլ Վովայի ջան, այդ հայտնի գաղտնալսման պատմության մանրամասների մասին, որը, քննչական կոմիտեի հայտարարության համաձայն, ամբողջությամբ բացահայտված է, ինչու՞ չեք բարձրաձայնում։ Քավո՛ր ջան, Վանեցյանը, որ էթիկայից ելնելով՝ չի ցանկանում մանրամասն տեղեկություններ հայտնել, բացահայտել ամբողջ իրողությունը, բա դո՞ւք ինչու չեք ուզում դրա մանրամասների մասին խոսել։ Բա ամոթ չի՞, որ չեք խոսում դրա մասին։ Կարո՞ղ է չեք խոսում դրա մասին, որ անամոթաբար շահարկեք թեման…»։
Իսկ ժողովրդին տեղեկացնում եմ, որ գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է։ Բացահայտել է ինքը՝ Արթուր Վանեցյանը, դեռևս ԱԱԾ տնօրեն աշխատելու ժամանակ։ Իսկ իշխանությանը հորդորում եմ հանրությունից չթաքցնել տեղեկությունը և մանրամասն խոսել դրա մասին։
Մի՛ չարաշահեք մեր պարկեշտությունը, էթիկան չխախտելու մեր լուռ որոշումը…»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-28 13:23
Бывший президент Серж Саргсян отклонил приглашение Католикоса всех армян Гарегина II участвовать в церемонии переосвящения Эчмиадзинского кафедрального собора и чина освящения Святого Мира из-за участия в ней представителей власти, сообщили 168.am в офисе экс-президента. Саргсян поблагодарил Католикоса за приглашение и заявил, что считает невозможным участвовать в каких-либо мероприятиях в одном месте с «действующими антинациональными руководителями Армении».
-
2024-09-28 13:20
Армения и Палестина объявили об установлении дипломатических отношений.
-
2024-09-28 13:15
Ближневосточный регион оказался на грани большой войны, которую «кое-кто очень и очень хочет». Об этом заявил министр иностранных дел России Сергей Лавров на заседании Совета Безопасности ООН по ситуации на Ближнем Востоке, включая палестинский вопрос, передает ТАСС.
-
2024-09-28 13:03
Армия Израиля официально подтвердила смерть лидера шиитского движения "Хезболла" Хасана Насраллы в результате удара по Бейруту.