Последние новости

181 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 43 451

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 181-ով և դարձել 43 451։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 5 052 մարդ, կատարվել է 202253 թեստավորում (+1 746), առողջացել են վարակվածներից 37 264-ը (+276)։ Գրանցվել է մահվան 869 (+5) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և հասել 266-ի։

Օգոստոսի 27-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 43 270 էր, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ