Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՏԱՎՈՒՇՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԽՈՐԱՑՐԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Տավուշյան իրադարձություններից հետո Արցախում հրադադարի ռեժիմի խախտումները միջինից բավականին բարձր են։ Այս մասին News.am–ին հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ ներկայացնելով հետտավուշյան փուլում սահմանային լարվածության ցուցանիշը։
«Հետտավուշյան փուլում, եթե վերլուծում ենք հրադադարի ռեժիմի խախտումների և արձակված կրակոցների ցուցանիշը օրինակ՝ Արցախի հատվածում, ապա դրանք միջինից բավականին բարձր են, ինչը բնականավար լարվածություն է փոխանցում առաջնագծին»,–ասաց նա՝ հավելելով, որ վերջին մեկուկես ամսում սահմանային լարվածության դինամիկան վերջին երկու տարվա կտրվածով բարձր է եղել նաև Արցախում։
Աբրահամյանի գնահատմամբ՝ հետտավուշյան փուլում ամրագրվեց բանակցային գործընթացի՝ փակուղում գտնվելը և դրանով իսկ մեծացվեցին սահմանային լարվածության ռիսկերը։
«Այս փուլում նկատելի է հատկապես ռուսական կողմի ակտիվությունը կողմերին բանակցային գործընթաց վերադարձնելու, բանակցային գործընթացը վերակենդանացնելու առումով։ Շատ բան կախված է, թե այդ գործընթացն ինչպես տեղի կունենա, հնարավոր կլինի՞ կողմերին վերադարձնել բանակցային սեղան, թե՞ ոչ»,–ասաց նա։
Անդրադառնալով Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հնարավորությանը, և դրա շուրջ Ադրբեջանում ծավալվող քննարկումներին, Տիգրան Աբրահամյանն ասաց.
«Թեև ռազմաբազայի տեղակայման մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա, սակայն ադրբեջանական քաղաքական, փորձագիտական շրջանակները ռազմաբազայի տեղակայման հնարավոր երկու վայր են շրջանառում՝ Նախիջևանում և Բաքվում, ընդ որում Բաքվում խոսքը վերաբերվում էր ռազմաօդային ուժերի ռազմաբազայի հնարավոր տեղակայմանը, սակայն եթե նույնիսկ պաշտոնապես ռազմաբազա չտեղակայվի էլ, ակնհայտ է, որ տավուշյան իրադարձություններից հետո Ադրբեջանն ու Թուրքիան խորացրել են իրենց ռազմական համագործակցությունը»,–ասաց նա։
Աբրահամյանի խոսքով՝ ներկայումս Թուրքիան ձգտում է մեծացնել իր ազդեցությունն ու ներգրավվածությունը մեր տարածաշրջանում, ինչը, բնականաբար չի կարող նպաստել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-21 19:51
Премьер-министр Армении Никол Пашинян и "Гражданский договор" всячески "героизируют" процесс всеобщего налогового декларирования, в то время как делается все возможное для наполнения бюджета, сказала, выступая в парламенте, депутат от фракции "Айастан" Анна Григорян.
-
2025-01-21 19:48
Начальник Генштаба израильской армии генерал-лейтенант Герци Халеви объявил, что подал прошение об отставке, и признал за собой ответственность за неудачу военных при отражении атаки палестинских радикалов 7 октября 2023 года. Об этом сообщил ТАСС.
-
2025-01-21 19:46
В Армению прибудет делегация во главе с председателями и вице-председателями парламентов стран Северной Европы и Балтии, сообщает пресс-служба НС республики.
-
2025-01-21 19:45
Власти Азербайджана на сфальсифицированном суде над бывшими руководителями Нагорно-Карабахской Республики пытаются обмануть мировое сообщество игрой в «открытый судебный процесс».