Последние новости

Եսայաններն արդեն կարող են գնել «Վեոն Արմենիան»

«Թիմ» ՍՊԸ–ն տեղեկացնում է, որ դատարանը վերացրել է ընկերության կողմից «Վեոն Արմենիան» ձեռք բերելու խոչընդոտը։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 27-ին կայացած նիստի ժամանակ դատարանը բավարարվեց «Թիմ» ընկերության միջնորդությունը՝ դատարանի օգոստոսի 13-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին։ Այժմ «Թիմ» ընկերության կողմից «Վեոն Արմենիան» ձեռք բերելու գործընթացի համար բոլոր խոչընդոտները վերացված են»,–նշված է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում։

Նշենք, որ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ