«Հերոսներ կան...». Փաշինյանը պարգևատրեց հուլիսյան մարտերում աչքի ընկածներին
Նիկոլ Փաշինյանը պարգևատրեց կապիտան Ռուբեն Սանամյանին, Յուրի Խաչատուրովի որդուն` Գրիգորի Խաչատուրովին և այլ զինծառայողների։
Մեր երեխաներին կարող ենք ապացուցել, ի ցույց դնել, որ հերոսները լինում են ոչ միայն գրքերում, այլև հենց այստեղ են` մեր կողքին։ Սարդարապատում հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողության ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հերոսներ կան, նրանք ապրում են մեզ հետ նույն քաղաքում ու գյուղում։ Նրանք հերոսացել են, և մենք էլ կարող ենք»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այսօրվա պարգևատրման իրադարձությունը բացառիկ է նրանով, որ պարգևատրվողներից 24-ը ներկա են։ Մյուսները ներկա չեն, քանի որ այս պահին էլ իրականացնում են ՀՀ սահմանները և անվտանգությունը պաշտպանելու` իրենց ծառայությունը։
Փաշինյանն ասաց` այսօր ինքը կապիտան Ռուբեն Սամանյանին պարգևատրում է, իսկ վաղը նա սովորականի նման ծառայությունը կշարունակի իր զորամասում։
Վարչապետի խոսքով` ՀՀ պատմության մեջ առաջին անգամ է, որ 16 զինծառայողներ պարգևատրվում են «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։
Նշենք, որ արարողությանը ներկա են Արցախի Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահը, կառավարության անդամները և այլ պաշտոնյաներ։
Պարգևատրվածների մեջ է կապիտան Ռուբեն Սանամյանը, որը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:
«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի արժանացավ նաև ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի որդին` Գրիգորի Խաչատուրովը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.