Թուրքիայում հայկական Օշվանքի պատերին գոյացած ճեղքերը փլուզման վտանգ են ներկայացնում
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող Կարին նահանգի (պաշտոնական անվանումը՝ Էրզրում) Ուզունդերե գավառում պահպանվող Օշվանք եկեղեցու պատերին գոյացած ճեղքերն անհանգստություն են պատճառում տեղի բնակիչներին, ովքեր մտահոգվում են, թե եկեղեցին կարող է փլվել մոտակայքում գտնվող մզկիթի վրա։ Թեև եկեղեցին վերականգնելու համար 2018 թ․ մրցույթ էր հայտարարվել, սակայն վերանորոգման աշխատանքները դեռ չեն էլ սկսվել։
Ինչպես նշում է Akunq.net–ը, որ Օշվանքի վերականգման աշխատանքների համար նախատեսված է 1 միլիոն 430 հազար թուրքական լիրա ծախսել։ Թեև ծրագրված էր, որ եկեղեցու վերանորոգումը պետք է ավարտվեր 2019 թ․ օգոստոսի 27-ին, սակայն այդ աշխատանքներն դեռևս չեն էլ սկսվել։ Գանձագողերը ևս շարունակում են անարգել կերպով վնասել եկեղեցին։ Գանձ որոնողների ավիրումների հետևանքով եկեղեցու պատերին գոյացած ճեղքերն անհանգստություն են պատճառում Չամլըյամաչ թաղամասի բնակիչներին, ովքեր անգամ մտավախություն ունեն, թե եկեղեցին կարող է մոտակա մզկիթի վրա փլվել։
Չամլըյամաչի թաղապետ Ռահմի Գյոզը գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ իրենք պայքարում են, որպեսզի եկեղեցին վերանորոգվի, սակայն վերականգնողական աշխատանքներն անգամ չեն էլ սկսել։ Թաղապետը նաև նշել է․ «Մոտ 25-30 տարի է, ինչ ակնկալվում է, թե այս եկեղեցին պիտի վերականգնվի։ Պատերին ճեղքեր են առաջացել, հատկապես վերջին տարիներին եկեղեցին սպառալիք է դարձել անմիջապես իր կողքին գտնվող տների և մզկիթի համար։ Այդ պատճառով ուզում ենք, որ այն հնարավորինս արագ վերանորոգվի»։
Թաղապետը նաև հաղորդել է, որ նախկինում բազմաթիվ զբոսաշրջիկներ էին գալիս եկեղեցին տեսնելու նպատակով, սակայն վերջերս համավարակի և այլ հանգամանքների հետևանքով Օշվանքը տեղացի և արտասահմանցի այցելուներ այլևս չի ունենում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 12:37
Служба нацбезопасности Армении на запрос Sputnik Армения не стала комментировать закрытие официальных сайтов Нагорного Карабаха.
-
2025-04-22 12:35
Спикер парламента Армении Ален Симонян на заседании Национального Собрания 22 апреля спровоцировал массовую потасовку между депутатами от оппозиционного блока «Армения» и правящей партии «Гражданский договор».
-
2025-04-22 12:31
Год назад Армения и Европейский союз объявили о начале работы над новой повесткой дня партнерства Армения-ЕС, установив более амбициозные совместные приоритеты сотрудничества на всех уровнях, без дополнительных конкретных подробностей. Во всей этой информационной шумихе, распространяемой ГД и пашиняновскими пропагандистами, самым важным было то, что в Брюсселе в связи с этим четко подчеркнули, что эта новая повестка дня не связана с процессом вступления Армении в Европейский Союз.
-
2025-04-22 10:56
Трагические события сентября 2023 года в Нагорном Карабахе, приведшие к полному исходу армянского населения, остаются предметом жарких споров и взаимных обвинений между властями и оппозицией Армении. Каждая из них обвиняет противоположную сторону в утрате Арцаха и этнических чистках.