Տոնոյան․ Հայաստանը բանակցություններ է վարում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ
Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին այսօր`օգոստոսի 30-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Նախատեսվում են նոր խմբաքանակի ձեռքբերումներ։ Այս պահին բանակցություններ են ընթանում»,- ասաց նա։
Նախարարը հայտնեց, որ կնքվել է նաև 4 ՍՈՒ-25 –երի արդիականացման ծրագիր։ Նա նշեց, որ կործանիչների արդիականցումը իրականացվելու է ՌԴ-ում:
«Հայաստանում դա դեռևս հնարավոր չէ կազմակերպել»,- ասասց Տոնոյանը։
Նախարարը հավելեց, որ իրեն ոգեշնչել է նաև հայ-ռուսական մասնավոր կազմակերպությունների ստեղծումը ռազմարդյունաբերության ոլորտում:
Ավելի վաղ նշվել էր, որ Մոսկվան և Երևանը 4 բազմաֆունկցիոնալ ՍՈւ-30ՍՄ կործանիչների գնման պայմանագիր են կնքել, որոնք ՀՀ ՊՆ-ն պետք է ստանա արդեն 2020 թվականին։ Ընդ որում տասնամյակների ընթացքում առաջին անգամ հայկական օդուժը ձեռք է բերում նոր, այլ ոչ թե օգտագործված ավիատեխնիկա, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.