Կոմիտասի արձանի պղծումը ժխտողականության դրսևորում է
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը։
«Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը ժխտողականության դրսևորում է։ Մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»,–նշված է ՀՀ ԱԳՆ Facebook սոցցանցի էջում։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Փարիզում պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։ Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանի վրա գրել էին. «Կեղծիք է»։
Նշենք, որ հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի նման աղաղակող դեպքերը հաճախակի են դարձել հայ-ադրբեջանական սահմանին տավուշյան մարտերից հետո։
Հիշեցնենք, որ 1983թ. - ին Փարիզի հայ համայնքը դիմեց քաղաքապետարան ՝ խնդրելով Հայոց ցեղասպանության զոհերի և հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտաս Վարդապետի հիշատակին նվիրված հուշարձան կառուցել:
Բրոնզով պատրաստված չորսմետրանոց արձանը տեղադրված է 2 մետր բարձրությամբ պատվանդանի վրա։ Հուշարձանի կառուցման աշխատանքները սկսվել են 2002 թվականի հունվարին և ավարտվել 2003 թվականի ապրիլի 22-ին: Հուշարձանի վրա գրված է. «Ի հիշատակ Կոմիտաս վարդապետի և 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի», տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 09:12
Баку сознательно идет на обострение отношений с Москвой в угоду США. Об этом в интервью «Абзацу» заявил первый заместитель председателя комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин.
-
2025-07-21 09:10
Военно-морские силы Ирана и России проведут совместные учения в Каспийском море, сообщает иранское агентство Tasnim.
-
2025-07-21 09:09
Никол Пашинян сделал две новые записи в Facebook относительно Католикоса всех армян Гарегина II, призвав готовиться к «духовной встрече» в Эчмиадзине.
-
2025-07-21 09:07
Президент Азербайджана Ильхам Алиев сообщил, что Азербайджан готовит документы для подачи в международные судебные инстанции против России в связи с крушением самолёта AZAL в Актау, сообщает Minval.