Արցախի ՊԲ-ում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն
Օգոստոսի 30-ին ՊԲ-ի շտաբում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն, որին ներկա են գտնվել Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական երկու պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարներ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության օրակարգային թեմաներ, անդրադարձ է կատարվել այն համալիր գործընթացներին, որոնք իրականացվում են հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման, անվտանգային միջավայրի հետագա ամրապնդման, զինծառայողների ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղություններով:
Հայկական երկու պետությունների ղեկավարները ընդգծել են համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը և համապատասխան պաշտոնատար անձանց ու զինվորականներին տվել ցուցումներ ու հանաձնարարակններ:
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը ներկա են գտնվել նաև ՊԲ-ի զորամասերից մեկի նորակառույց և անձնակազմի սննդի կազմակերպման նոր՝ արտապատվիրման տարբերակով գործող ճաշարանի բացման արարողությանը, ապա այցելել առաջնագիծ:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ծանոթացել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը զինվորականներին վստահեցրել են, որ ինժեներաամրաշինական աշխատանքները առաջնագծում, զինծառայողների համար նոր որակի սննդակարգի ապահովումը, սպառազինության արդի միջոցների ձեռքբերումը և ընդհանուր առմամբ, բանակաշինության բոլոր ուղղությունները ընդգրկող համալիր գործընթացները, այսուհետ ևս կմնան Հայաստանի և Արցախի հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության առաջնահերթությունները, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.