Պուտինը զանգել է Քոչարյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նամակ հղելուց հետո զանգել է Ռոբերտ Քոչարյանին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանին ջերմորեն շնորհավորել է ծննդյան կապակցությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը նաև շնորհավորական նամակ է հղել Քոչարյանին, որն այսօր դառնում է 66 տարեկան։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի դեմ քրեական հետապնդում է սկսվել 2018-ի իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։
2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։
Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և քաղաքական հետապնդում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: