Բադասյանը՝ ՍԴ-ն ու Վճռաբեկը միավորելու մասին
Ես չեմ հասկանում, թե ինչն է քանդվում, եթե խոսվում է բարձրագույն դատական ատյանները միավորելու և սահմանադրության կիրառումը ընդհանուր դատարաններ բերելու, այդ կոնցեպտը կիրառելու մասին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանները միավորելու քայլը համարվում է արդեն գործող համակարգը քանդելու գործողություն:
«Ինձ համար քանդելու դիսկուրսն ընդհանրապես անընդունելի է: Նույն տրամաբանությամբ, կիասանախագահական համակարգն ինչո՞ւ էին քանդում, ինչու էին այդ ինստիտուտները, որ այդքան տարի գործել էին, ինչու էին դրանց բովանդակությունը փոխում: Այդպես կարելի է ամեն ինչին արձագանքելն: Ինչ վերաբերում է Գերագույն դատարանի ստեղծմանը, ապա մենք ներառական հանձնաժողով ունենք, ներառականության սկզբոըւնքով ենք հանձնաժողովը ձևավորել, որտեղ կա կարծիքների բախում, կա թեժ բանավեճ ու դա շատ նորմալ է և ընդհանուր պրոցեսի վրա միայն դրական է անդրադառնում:
Գերագույն դատարանի ստեղծման հաջորդ դրական կետը կարող է լինել միասնական պրակտիկայի ապահովումը, բացառվի ՍԴ-ի դատական ակտերի չկատարումը այլ դատական ատյանների կողմից և մի շարք այլ առավելություններ, որոնք կապված կլինեն գերագույն դատարանի մոդելի հետ: Մոդելի մասով տարբեր նրբերանգներ կան, որոնք մանրամասն կքննարկվեն»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.