Զոհրաբ Մնացականյանը պատրաստ է հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Интерфакс»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ՝ Ղարաբաղյան կարգավորումը քննարկելու համար:
«Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել, և, իհարկե, մենք պատրաստ ենք շարունակել այս աշխատանքը: Եվ ես կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր աշխատանքի կարևորությունը կայանում է նրանում, որ պետք է փնտրել փոխզիջումներ, ապահովել անվտանգություն, հրաժարվել ուժի կիրառումից և մաքսիմալիստական մոտեցումներից», - ասել է նա:
Մնացականյանի խոսքով ՝ «հրադադարի ամրապնդումը և մշտական միջազգային վերահսկողության մեխանիզմների ներդրումը շարունակում են մնալ աշխատանքի շատ կարևոր ուղղություն»:
«Մենք հավատարիմ ենք մնում աշխատանքի բոլոր բևեռների շարունակմանը, և, բնականաբար, ես իմ հերթին պատրաստ եմ շարունակել այս աշխատանքը», - ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Նա նաև նշել է, որ Երևանի համար «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բացարձակ առաջնահերթություն է»:
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն առանց սահմանափակումների, Արցախի համար իրական, շոշափելի անվտանգության ապահովումը կարևոր առաջնահերթություն է: Եվ մենք պատրաստ ենք աշխատել ինչպես համանախագահների, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ՝ որոշելու բանաձևեր, որոնք թույլ կտան մեզ համեմատել և չափել հնարավոր փոխզիջման չափը», - ասել է Մնացականյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.