Դատարանը պարտավորեցրել է քննարկման առարկա դարձնել Փաշինյանի վարքագիծը
Դատարանը անվավեր է ճանաչել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած առաջին իսկ որոշումը և պարտավորեցրել քննել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ դիմումը։
«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 29-ին դիմում էր ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ:
Կազմակերպությունից հայտնում են, որ խախտման դեպքը վերաբերվում էր 2019թ. հուլիսի 17-ին «Ազատություն» լրատվականի գլխավոր խմբագրին տված հարցազրույցում՝ դատական իշխանությանը վերաբերող լրագրողի հարցի պատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանի թույլ տված հետևյալ արտահայտությանը. «այս դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ։ Սա «տիրոջ ստրուկ» դատական համակարգ է։ Փոխանակ մի տարվա ընթացքում այդ համակարգը և դատավորները զբաղվեն ինքնամաքրմամբ, ասեն՝ այս ինչ ազատագրում ենք ստացել, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր և քաղաքացի լինել, գնացել անկյուններում հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 05.12.2019թ. թիվ 01/2019 որոշմամբ կազմակերպության դիմումը թողնվել էր առանց քննության՝ դիմում ներկայացնելու համար «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետից ուշ դիմելու պատճառաբությամբ: Այս որոշումը Հանձնաժողովի գործունեության ընթացքում ընդունված առաջին որոշումն էր։
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն 2020թ. հունվարի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 29.11.2019թ. դիմումով մատնանշված դեպքի առթիվ վարույթ հարուցելու և համապատասխան եզրակացություն ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Օգոստոսի 24-ին Վարչական դատարանը վճիռ է կայացրել, որով բավարարել է կազմակերպության հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ անվավեր ճանաչելով հանձնաժողովի 05.12.2019թ. թիվ 01/2019 որոշումը՝ պարտավորեցնելով քննել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ դիմումը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 18:16
Таиланд объявил о введении военного положения в восьми районах на границе с Камбоджей. Об этом, как передает Thai PBS, говорится в заявлении военного командования пограничной обороны Таиланда в провинциях Чантхабури и Трат.
-
2025-07-25 18:12
В рамках международной конференции по охране природы и окружающей среды, проходящей в Республике Алтай, представитель Министерства окружающей среды Армении Воскеат Григорян выступила с докладом, в котором представила уникальный природный мир Армении и возможности экотуризма.
-
2025-07-25 18:11
Европейский союз наносит армянскому народу серьезный ущерб, закрывая глаза на репрессии властей Армении. Об этом этом написал в соцсети экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-25 18:09
Администрация турецкой провинции Тунджели запретила армянской фольклорной группе «Возвращение» выступление на 23-м Фестивале культуры и природы «Мунзур». Об этом пишет ermenihaber.am.