Մնացականյան. Թուրքիան սպառնալիք է իր հարևան բոլոր տարածաշրջանների համար
Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունն ու ագրեսիան սպառնալիք է ներկայացնում իր հարևան բոլոր տարածաշրջանների համար: Այս մասին «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:
Պատասխանելով հարցին, որ Թուրքիայի աջակցությունը Բաքվին «կրակի վրա յուղ է լցնում» և ճնշում է թե կոնֆլիկտի կարգավորման հնարավորությունը, նախարարը նշել է, որ հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչեր է արել:
«Միակ երկիրը, որը փորձեց չնվազեցնել լարվածությունը և անկայունություն մտցնել տարածաշրջանում, դա Թուրքիան էր: Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունն ու ագրեսիան սպառնալիք է ներկայացնում իր հարևան բոլոր տարածաշրջանների համար: Այսօր Թուրքիան փորձում է իր ապակայունացնող քաղաքականությունը ներդնել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Դա լուրջ մտահոգություն է առաջացնում: Թուրքիան շարունակում է իր գործողություններով սպառնալիք ցուցադրել Հայաստանի անվտանգության համար: Այդ կապակցությամբ Հայաստանը կաշխատի իր անվտանգության հետագա ամրապնդման, այդ թվում իր գործընկերների հետ համագործակցության ճանապարհով»,-ասել է Մնացականյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".