ՀՀ նախագահը շնորհավորել է սովորողներին ու մանկավարժներին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին ու ծնողներին։
«Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին և առաջին անգամ դպրոց մտնող ուսուցիչներին,– ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում,– Գիտելիքի ճանապարհը միշտ էլ հաճելի ու դժվարին է եղել։ Այն առավել դժվարանում է արտակարգ պայմաններում։ Սակայն մարդը ոչ միայն կարողանում է իր առջև նպատակներ դնել, այլև հաղթահարել առաջացող դժվարությունները»։
Արմեն Սարգսյանն ընդգծում է, որ այսօրվա սերունդը հնարավորություն ունի գիտելիքներ ստանալ ոչ միայն դասական ուղիներով, այլև նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, բայց մինչ այդ պետք է անել առաջին քայլը՝ քայլ դեպի դպրոց։
«Այդտեղից է սկսվում այն արահետը, որը դառնալու է ձեր կյանքի ճանապարհը՝ ճանապարհ դեպի պարզ մարդկային հարաբերություններ, ճանապարհ դեպի աշխատանք, ճանապարհ դեպի սեր ու երջանկություն, և իհարկե՝ ճանապարհ դեպի գիտելիք։ Գիտելիքն ուժ է, որի միջոցով կարելի է ուղղակի և անուղղակի իմաստով սարեր շրջել։ Այդ ուժն առաջին հերթին սնվում է ընտանիքից, հայրենիքից, հայրենի հողից»,– ասված է նախագահի ուղերձում։
Արմեն Սարգսյանը նշում է, որ գիտելիքի օգտագործման գլխավոր նպատակակետը պետք է դառնա հայրենիքը, իսկ առաջնայինը ընտանեկան ու ազգային արժեքներն են ու ազգային նպատակները։
«Գիտելիքը երկսայր սուր է։ Այն կարող է օգնել, բայց և՝ վնասել, եթե չի հենվում մարդկային բարձրագույն արժեքների և բարոյականության վրա, որոնց հիմքում սերն է առ մարդը և առ բնությունը, սերն ու նվիրվածությունն առ Հայրենիքը, առ սեփական պատմությունը և ժողովուրդը»,– Գիտելիքի և դպրության օրվան նվիրված ուղերձում նշում է ՀՀ նախագահը` բոլորտ սովորողներին ու ուսուցիչներին մաղթելով առողջություն, խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք։
ՀՀ կառավարության որոշմամբ` հերթական անգամ երկարաձգված արտակարգ դրության ռեժիմն ավարտվում է սեպտեմբերի 11-ին: Դրանով պայմանավորված` հայաստանյան դպրոցներում այս տարի դասերը կսկսվեն ոչ թե սեպտեմբերի 1-ից, այլ սեպտեմբերի 14-ից։ Ընդ որում, կուտակումներից խուսափելու համար առաջին դասարանցիների դպրոց կգնան սեպտեմբերի 14-ին, մնացածինը՝ սեպտեմբերի 15-ին։
Դպրոցներում դիմակ դնելը կլինի պարտադիր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.