ՀՀ քաղաքացիները մնացել են Վերին Լարսում
Հայաստանի քաղաքացիները, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, Վերին Լարս անցակետ (ռուս-վրացական սահման) են եկել ու փորձում են ցամաքային ճանապարհով՝ Վրաստանի տարածքով, Հայաստան վերադառնալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։
«21 մարդ անցակետի մոտ է։ Նրանք ութ մեքենայով են․ մեքենաները բեռնված են անձնական իրերով։ Մարդիկ կարծում էին, որ այսօրվանից թույլատրվում է անցակետով անցնել», - ասաց Թանանյանը։
Բացատրական աշխատանքից հետո քաղաքացիները հեռացել են անցակետից, այժմ նրանք Լարսից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չմի գյուղում են։ Տեղանքում փոքր խանութ ու հանրային սննդի կետ կա, որոնցից հաճախ ֆուրերի վարորդներ են օգտվում։
Մեքենաների մեջ հիմնականում այն մարդիկ են, որոնք Ռուսաստանում անգործ են մնացել ու որոշել են հայրենիք վերադառնալ, սակայն ինքնաթիռի տոմսի գումար չունեն։ Շատերի անձնագրերի ժամկետներն անցել են, մեքենաների փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեն։
Հիշեցնենք՝ Վրաստանում մարտից օտարերկրացիների մուտքի արգելք է գործում։ Արգելքը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։
«Կազբեգ» - «Վերին Լարս» սահմանային անցումը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ճանապարհն է։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ասել է, որ հանրապետության քաղաքացիները կարող են իրենց մեքենաներով ցամաքային ճանապարհով հայրենիք վերադառնալ միայն Վրաստանի կառավարության որոշման չեղարկումից հետո։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2021-01-19 20:09228
Действующее правительство разработало новый инструмент для задержания нежелательных, или неугодных лиц, для принятия выгодных для себя решений по определенным уголовным делам. Такое мнение в беседе со Sputnik Армения высказала экс-министр юстиции Арпине Ованнисян, прокомментировав решение правительства от 14 января текущего года.
-
2021-01-19 20:06155
ЗАО «Lydian Armenia» выражает озабоченность по поводу законности отчетов, представленных сегодня в Национальном Собрании Армении парламентской следственной комиссией по вопросам деятельности предприятий горнорудной промышленности.
-
2021-01-19 20:01196
Несколько дней назад азербайджанцы убили 44-летнего пленного Арсена Караханяна и похоронили в Гадруте.
-
2021-01-19 18:33190
Судья по делу второго президента Армении Роберта Кочаряна и других обнародует решение по ходатайствам адвокатов в 13 часов 22 января. Об этом Анна Данибекян сообщила на заседании 19 января, в ходе которого были представлены сразу четыре ходатайства об отводе прокуроров Геворка Багдасаряна, Петроса Петросяна и генерального прокурора Артура Давтяна.