Последние новости

Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ Ազգային ժողովի կայքը հրապարակել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի՝ Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ, որը ուղղված է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։

«Հարգելի պարոն Թովմասյան,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից Ձեզ և ողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Անթաքույց հպարտությամբ եմ հետևում Արցախում տեղի ունեցող բարեփոխումների և զարգացման բուռն ընթացքին, ինչն անկասկած չի վրիպում նաև միջազգային հանրության ուշադրությունից:

Պարոն Թովմասյան, մեր համատեղ ջանքերի և անխոնջ աշխատանքի շնորհիվ մենք կյանքի կկոչենք մեր համազգային նպատակներն ու ծրագրերը` արձանագրելով մեծ ձեռքբերումներ ու նվաճումներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում` ի շահ մեր երկու հայկական պետությունների և հայ ժողովրդի միասնականության:

Մենք մեր խոնարհումն ենք բերում Արցախի 29-ամյա անկախության կերտման ճանապարհին ընկած մեր քաջորդիների հիշատակին, ովքեր Արցախի անկախությունը հաստատակամորեն և հավերժորեն են փորագրել պատմության մեջ:

Վերստին շնորհավորելով ազատության և անկախության այս փառապանծ տոնի կապակցությամբ` պարոն նախագահ, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ գեղատեսիլ Արցախին` խաղաղություն և բարգավաճում»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում, տեղեկացնում է ArmeniaToday.news:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ