«Մեդիա պաշտպանը» կոչ է անում Էդուարդ Աղաջանյանին չանցնել բարեկրթության սահմանը
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անթույլատրելի արտահայտություններ է հնչեցրել լրատվականների հասցեին։
«Էդուարդ Աղաջանյանի վիրավորական արտահայտություններն՝ ուղղված լրատվակամիջոցներին, անընդունելի են։ Ազատ մամուլի հետ նման ձևով խոսելը վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային։
Աշխատակազմի ղեկավարը Կառավարությավ թիվ 1 առանձնատան վերանորոգման ծախսերի հետ կապված լրատվական հրապարակումները համարել է ստահոդ, բայց իր տարածմած հերքման մեջ Էդուրադ Աղաջանյանն ինքը, որևէ հակափաստարկ և թիվ չի ներկայացրել։
Էդուարդ Աղաջանյանը որպես սուտ լուր է ներկայացրել այն հրապարակումը, որի համաձայն` կապալառու ընկերության ընտրության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Էդուարդ Աղաջանյանն այս դեպքում ևս որևէ հիմնավորում չի ներկայացրել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Էդուարդ Աղաջանյանին հարգել իր իսկ զբաղեցրած դիրքը և, լրատվականների գրառումները հերքելիս, չանցնել բարեկրթության սահմանը»,- նշված է «Մեդիա պաշտպանի» հայտարարության մեջ, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.