ԱԻՆ-ը հրապարակել է թունավորվածների և մահացածների անունները
ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հրապարակել սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզում անհայտ ծագման խմիչքից թունավորվածների և մահացածների վերաբերյալ:
Ըստ գերատեսչության մամուլի ծառայության՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 31-ին
ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 07։50-ը էկզոգեն (մեթիլ սպիրտ) թունավորման նախանշաններով տարբեր հիվանդանոցային համալիրներ են հոսպիտալացվել 11 քաղաքացի՝ Գագիկ Ն.-ն (61 տարեկան), Ռուբիկ Զ.-ն (69 տարեկան․), Գագիկ Ս.-ն (53 տարեկան), Մովսես Հ.-ն (58 տարեկան), Ալեքսան Ա.-ն (54 տարեկան), Ռաֆիկ Բ.-ն (55 տարեկան), Անուշավան Գ.-ն (58 տարեկան), Ստեփան Գ.-ն (52 տարեկան), Համլետ Ա.-ն (49 տարեկան․), Կարեն Գ.-ն (55 տարեկան), Մաթևոս Ս.-ն (69 տարեկան)։
«Նախնական տեղեկություններով՝ Գագիկ Ն.-ն, Գագիկ Ս.-ն, Մովսես Հ.-ն, Ալեքսան Ա.-ն, Ռաֆիկ Բ.-ն և Համլետ Ա.-ն մահացել են, իսկ Ռուբիկ Զ.-ն, Անուշավան Գ.-ն, Կարեն Գ.-ն, Մաթևոս Ս.-ն, Ստեփան Գ.-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ և «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են ծանր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նույն օրը, ժամը 17:10-ին տեղեկություն է ստացվել, որ մեթիլ սպիրտի թունավորման նախանշաններով Արմավիրի ԲԿ են հոսպիտալացվել նաև Հրանտ Հ.-ն (59 տարեկան), Ժորա Պ․-ն (59 տարեկան), Վարուժան Մ․-ն (30 տարեկան), Նադեժդա Պ․-ն (62 տարեկան) և Համազասպ Պ․-ն (69 տարեկան), որոնք տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։
Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ 11 մահացածներից մեկի մահվան պատճառը այլ է եղել։
Մեթիլ սպիրտի թունավորման նախանշաններով Արմավիրի ԲԿ-ից Երևանի «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Կոստան Ս․-ն (44 տարեկան) և Հակոբ Հ․-ն (30 տարեկան)։
Այսպիսով՝ ընդհանուր առմամբ Արմավիրում գրանցված զանգվածային թունավորման հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 23 քաղաքացի, նրանցից 10-ը մահացել են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.