ԵԱՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը պատրաստվում է դատի տալ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Գեղամ Վարդանյանը պատրաստվում է դատարան դիմել իր մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Վարդանյանի քարտուղարության խորհրդատու Հասմիկ Կարապետյանը։
Ավելի վաղ Pastinfo.am կայքը գրել էր․ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2018թ. Հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ»։
Ըստ կայքի՝ Հայաստանի ներկայացուցչին կասկածում են գիտահետազոտական աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների վատնման և տենդերների հայտարարման կանոնների խախտման մեջ։
«Գեղամ Վարդանյանի իրավաբանները ծանոթացել են ԶԼՄ-ների հրապարակումներին։ Այս պահին նրանք հայց են պատրաստում Pastinfo.am պարբերականի դեմ կեղծ տեղեկություն տարածելու համար», - ասաց Կարապետյանը։
ԵԱՏՀ-ում Հայաստանը ներկայացնում են նախարարներ Արտակ Քամալյանը(արդյունաբերության ու ագրոարդյունաբերության համալիրի) ու Գեղամ Վարդանյանը (ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով)։
Նշենք՝ ԵԱՏՀ երկրների միասնական հարկային մաքսային տեղեկատվական համակարգի ստեղծումը շարունակվում է։ Հինգ երկրների մաքսավորները տեղեկություն են փոխանակում մաքսազերծման ու ապրանքների տեղափոխության վերաբերյալ։ Շուտով նման տեղեկություն կարող են փոխանակել նաև հարկային ծառայությունները։ Դա կպարզեցնի ԱԱՀ ու ակցիզի վճարումը միության մի երկրից մյուսն ապրանք փոխադրելիս։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.