Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ. ՀԻՄԱ ԱՅԴ ՄԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ Ո՞Վ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ
Այն անձնավորությունը, որ վաճառել է մահաբեր օղին, դա գաղտնի չի արել և տարիներով է զբաղվել այդ գործով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Ցավով և խոր մտահոգությամբ տեղեկացա, որ տասնմեկ մեր հայրենակիցներ օղու թունավորմամբ մահացել են:
Նախ ցավակցություն եմ հայտնում մահացածների հարազատներին, բարեկամներին և ընկերներին:
Նաև տեղեկացա, որ այդ օղուց վաճառվել է ևս 180 շիշ:
Սա խայտառակ երևույթ է:
Այն անձնավորությունը, որ վաճառել է մահաբեր օղին, դա գաղտնի չի արել և տարիներով է զբաղվել այդ գործով:
Հիմա այդ մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա: Այստեղ անելիք չունե՞ն սննդի անվտանգության ծառայությունը, համայնքապետարանը, այլ պետական կառույցներ:
Կրկնում եմ, խոսքը գնում է մեր տասնմեկ քաղաքացիների մահվան մասին:
Մի՞թե մարդը մեր երկրում այդքան անպաշտպան է, և եթե դա այդպես է, ի՞նչ է դա նշանակում:
Արդյո՞ք մենք պետք է հանդուրժենք այս վիճակը:
Սա պետական և համայնքային կառավարման և վերահսկողության տոտալ բարձիթողի վիճակի մասին է խոսում:
Շատ արագ պետք է շտկել այս իրավիճակը:
Ցավոք, գրեթե միշտ այսպիսի տխուր հետևանքները մնում են մահացածների և կամ տուժածների ընտանիքների և հարազատների ուսերին:
Շատ արագ պետք է հաղթահարենք այս անտարբերությունը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.