Նաղդալյան. Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես միջնորդ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար ի այն հայտարարությանը, որ Թուրքիան ԼՂ հակամարտության կողմ է, պատասխանեց` Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես միջնորդ։
«Թուրքիան իր պահվածքով ցանկանում է իրեն դրսևորել որպես հակամարտության կողմ։ Սա Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության հերթական դրսևորումն է։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը շրջափակման ենթարկող երկիրը, երկիր, որը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, փորձում է հանդես գալ որպես տուժած կողմ»,–ասաց Նաղդալյանը։
Նրա խոսքով` Հայաստանը Թուրքիայի հանդեպ քաղաքականությունն իրականացնում է` հիմնվելով այն գնահատականի վրա, ըստ որի` Թուրքիան միջնորդ կողմ չէ այդ հարցում։
ԱԳՆ խոսնակը շեշտեց` ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։
Նշենք, որ Մինսկի խմբի կազմում ներառված են Թուրքիան, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան և Շվեդիան, ինչպես նաև Բաքուն ու Երևանը: Խմբի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.