Ալկոհոլային թունավորումները շարունակվում են
Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց սեպտեմբերի 1-ին մահացել է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով:
27 դեպքից 20-ը (որից 9-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում:
Արմավիրի մարզի մնացած 11 դեպքից 9-ը բուժում է ստանում Արմենիա ՀԲԿ-ում, 2-ը բժշկական զննությունից հետո դուրս են գրվել: Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:
«Հանրապետությունում արձանագրված 27 դեպքերից 7-ն արձանագրվել է Երևանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս դեպքերը կապ չունեն Արմավիրի դեպքերի հետ: Դրանցից 5-ը մահվան ելքով են, 1-ը բուժում է ստանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, 1-ը՝ Արմենիա ՀԲԿ-ում: Տուժածների մի մասն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 09:38
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в воскресенье подтвердил поддержку своей страной решения о создании двух государств на Кипре, призвав международное сообщество смириться с существующим разделением средиземноморского острова, сообщает AFP.
-
2025-07-21 09:36
Постоянное представительство Ирана при Организации Объединенных Наций в Нью-Йорке направило в Совет Безопасности ООН доклад с подробным описанием преступлений, совершенных Израилем во время его войны против Исламской Республики в прошлом месяце, сообщает Mehr.
-
2025-07-21 09:34
В Армении произошло землетрясение магнитудой 2,4, сообщила Спасательная служба МВД.
-
2025-07-21 09:31
Продолжаю публиковать интересные сведения: день четвёртый. Об этом на своей странице в Facebook написал арцахский адвокат Роман Ерицян, опубликовав также фотографии.