ՀԿԵ-ի աշխատանքի հետ կապված տարաձայնությունները վերացված են
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն ու Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կարգավորել են Հարավկովկասյան երկաթուղու գործունեության հետ կապված տարաձայնությունները:
Այսօր համապատասխան արձանագրություն են ստորագրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար, երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
«Փաստաթղթում ամրագրված է, որ Ռուսաստանի և Հայաստանի պրոֆիլային նախարարություններն ընդունել են ընկերության գործունեության անկախ աուդիտորական ստուգումների արդյունքները։ Ստուգվել է 2008թ–ին կնքված կոնցեսիոն պայմանագրի գործողության ողջ ընթացքը: Հաստատվել է նաև ՀԿԵ-ի կողմից իր ներդրումային պարտավորությունների ամբողջական կատարումը և կողմերի պահանջների բացակայությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 05:52
13 июля на Площади Свободы в Ереване продолжилась сидячая забастовка, инициированная Советом по защите прав арцахцев. Основное требование сидячей забастовки – решение экстренных проблем насильственно перемещенных жителей Арцаха.
-
2025-07-14 05:48
В Ереване в воскресенье начал работу XXII международный кинофестиваль «Золотой абрикос». Торжественное открытие главного армянского киносмотра проходит в Доме кино.
-
2025-07-14 05:44
Турция внимательно следит за начавшимися в Абу-Даби мирными переговорами между Арменией и Азербайджаном, заявил президент страны Реджеп Тайип Эрдоган в телефонном разговоре с с президентом ОАЭ шейхом Мухаммедом бин Заидом Аль Нахайяном, передает Анадолу.
-
2025-07-14 05:43
По одному представителю со стороны Израиля и протурецкого правительства Сирии встретились в Азербайджане в субботу, 12 июля, передает агентство AFP со ссылкой на источники в дипломатических кругах в Дамаске.