ՀԱՊԿ-ը Հայաստանում զորավարժություններ կանցկացնի
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում անցկացվող «Փոխգործակցություն 2020» զորավարժությունների շրջանակում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը։ Ինչպես հայտնում են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից, զորավարժությունները կկանցկացվեն աշնանը։
«ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ անցկացվող «Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները նախատեսում են հավաքական անվտանգության կազմակերպության Կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացմանն ուղղված համատեղ օպերացիայի նախապատրաստման և անցկացման հարցերի մշակում», – նշել են մամուլի ծառայությունում։
Զորավարժության ղեկավարումը հանձնարարված է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետին։
Բացի այդ, նախատեսվում է աշնանը «Որոնում 2020» հետախույզների զորավարժություններ անցկացնել, որոնց ընթացքում, Կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի շահերից ելնելով, կմշակվեն ՀԱՊԿ պետությունների հետախուզական մարմինների ուժերով և միջոցներով հետախուզումը կազմակերպելու և վարելու հարցերը։
Երկու դեպքում էլ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Հայաստանի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 10:35
Союз армян России проведет международную онлайн-конференцию в защиту Армянской апостольской церкви. Об этом заявил РИА Новости глава САР Ара Абрамян.
-
2025-07-16 10:33
Владелецу ГК «Ташир» Самвелу Карапетяну предъявили новое обвинение - в отмывании денег, якобы полученных в результате деятельности нескольких компаний. Об этом сообщает Совет по защите Карапетяна в соцсетях.
-
2025-07-16 10:33
На выездном политсобрании правящего "Гражданского договора", которое проходило 12 июля в Горисе, обсуждался в числе других и вопрос о возможном предоставлении автомобильной дороги, связывающей Азербайджан с Нахиджеваном. Об этом пишет в среду газета "Жоговурд".
-
2025-07-16 09:34
На горе Немрут, объекте Всемирного наследия ЮНЕСКО на территории современной Турции, ведутся работы по сохранению древних армянских каменных статуй. Об этом сообщает ermenihaber.am.