Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով
Ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն անվտանգ կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ, սեպտեմբեր ամսվա համար բյուջեից հատկացվել է 646 787 500 դրամ լրացուցիչ գումար։
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։
Նախագծի հեղինակը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է, որի հաշվարկով այս գումարի սահմաններում ՀՀ ուսումնական հաստատությունները պետք է ապահովվեն ախտահանման միջոցներով ու եռաշերտ բժշկական դիմակներով:
Ընդունված որոշմամբ նախատեսվում է բժշկական դիմակներով ապահովել ինչպես աշակերտներին, այնպես էլ մանկավարժական ու վարչական անձնակազմին:
«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում ՀՀ-ում սահմանված կանոնների համաձայն` պարտադիր է dnel դիմակ, ախտահանել տարածքները: Հետևաբար նոր ուսումնական տարվա մեկնարկի անվտանգ կազմակերպման համար անհրաժեշտ է ուսումնական հաստատությունները ապահովել ախտահանիչ նյութերով և դիմակներով (աշխատողներին և աշակերտներին/ուսանողներին/սաներին հատկացնելու նպատակով)»,– նշված է կառավարության որոշման նախագծում:
Մեկ ամսվա համար հատկացված գումարի հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով բժշկական դիմակի 25 դրամ արժեքը։ Ձեռքերի ախտահանիչ միջոցները հաշվարկվել են 1 լիտրը 1120 դրամ արժեքով` 1 անձի հաշվով օրը 3 մլ, իսկ շենքերի ախտահանիչ միջոցները` քլորի 1 կգ-ի համար 3500 դրամ արժեքով` 1 հաստատությանը օրական 1 կգ քլոր քանակով։
Մինչ նախագծի ընդունումը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ այն նախապես չի քննարկվել, իսկ պետբյուջեի պահուստային ֆոնդը ներկա պահին ծանրաբեռնված է։ Նախարարն առաջարկեց նախագիծը հաստատել, բայց դրա ֆինանսական հատվածը քննարկել լրացուցիչ կարգով` մինչ որոշման վերջնական ստորագրումը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ հայաստանյան դպրոցներում այս տարի դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ից։ Ընդ որում` կուտակումներից խուսափելու համար առաջին դասարանցիները դպրոց կգնան սեպտեմբերի 14-ին, մյուսները՝ սեպտեմբերի 15-ին։
Դպրոցներում դիմակ դնելը կլինի պարտադիր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).