Շահան Քանդահարյան. Լիբանանի հայ համայնքի որոշակի հատված ցանկանում է տեղափոխվել Հայաստան
Լիբանանի հայ համայնքի որոշակի հատված ցանկանում է տեղափոխվել Հայաստան, բայց խուճապային մթնոլորտ չկա: Այս մասին սեպտեմբերի 3-ին News.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդարյանը:
Ըստ նրա` ցանկացած ճգնաժամ բնակչության արտահոսքի պատճառ է դառնում, և այս երևույթը Լիբանանում նկատվել է տարբեր ժամանակաշրջաններում, ուստի հայ համայնքի շարքերը որոշակիորեն նոսրանալու են, բայց այն շարունակում է կատարել իր առաքելությունը: «Բանաձևը հետևյալն է. համայնքը կշարունակի վերականգնվել, և նրանց, ովքեր ցանկանում են լքել երկիրը, պետք է ամեն կերպ ուղղել դեպի Հայաստան, որտեղ նրանց համար աջակցության միջոցառումների փաթեթ է գործում»,- ասաց նա:
Նրա խոսքով` Ֆրանսիայի ջանքերը, որը ձգտում է լուրջ ազդեցություն ունենալ երկրի ներսում գործընթացների վրա Թուրքիայի նկրտումների դեմ, անշուշտ ձեռնտու են հայ համայնքին: «Երկրի ներսում կան ակտիվ քաղաքական գործընթացներ, բանակցություններ են տարվում նոր կառավարության ձևավորման շուրջ, որպեսզի բարեփոխումներ իրականացվեն` տնտեսության վերականգնման և բանկային, ֆինանսական և կորոնավիրուսային ճգնաժամերը հաղթահարելու համար: Այս հարցի շուրջ առկա է նաև միջազգային հանրության ճնշումը, որը ձգտում է արագացնել այդ գործընթացները:
Միևնույն ժամանակ, երկիրը շարունակում է մարդասիրական օգնություն ստանալ ամբողջ աշխարհից: Դա իր հերթին նվազեցրել է սննդամթերքի, այդ թվում հացի պակասի ռիսկերը, ինչի մասին շատ էր խոսվում սկզբնական շրջանում մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո: Մի կողմից վերականգնման աշխատանքներ են ընթանում, մյուս կողմից նկատվում են ակտիվ քաղաքական գործընթացներ»,- հավելեց գլխավոր խմբագիրը:
Նրա խոսքով` չնայած նրան, որ վիրավորների մեծ մասը դուրս է գրվել հիվանդանոցներից, այնուամենայնիվ, բժշկական հաստատությունները դեռ շարունակում են աշխատել գերբեռնված ռեժիմով: «Միևնույն ժամանակ, Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրում կրկին աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը, խստացվել են սահմանափակող միջոցառումները: Ինչ վերաբերում է Լիբանանում հայերի` կորոնավիրուսից մահացությունների թվին, ես ճշգրիտ տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ ասել, որ այդ թիվը չի գերազանցում 10 մարդը»,- եզրափակեց նա:
Նշենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել էր ավելի քան 200 մարդ, ավելի քան 5 հազարը վիրավորվել էր: Վերջին տվյալների համաձայն` Բեյրութում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհված հայերի թիվը 15 է: Այս ֆոնին ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել դիտարկել լիբանանահայերի մի մասի` Հայաստան մշտական տեղափոխվելու հնարավորությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.
-
2025-07-19 10:55
Президент США Дональд Трамп заявил в субботу, что Армения и Азербайджан близки к заключению соглашения о мире.
-
2025-07-19 10:52
Экс-депутат парламента Армении, бывший генконсул республики в Санкт-Петербурге Рубен Акопян арестован на два месяца по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщил его сын Самвел Акопян.