Լույս է տեսել Պյոտր Սվիտալսկու «Հայկական հեղափոխություն. անավարտ շղթա» գիրքը
Pism.pl կայքում, որը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի պաշտոնական կայքն է, հրապարակվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախկին ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հեղինակային գրքի էլեկտրոնային տարբերակը, որը պատմում է 2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Հայկական հեղափոխություն. անավարտ շղթա» վերնագրով գրքում հեղինակը նկարագրում է Հայաստանում պետության հետխորհրդային մոդելի ձևավորման մեխանիզմները և սոցիալական դժգոհության աճի գործընթացը:
Նա մանրամասն ներկայացնում է հեղափոխական իրադարձությունների ընթացքը՝ Երևանում տեղակայված արևմտյան դիվանագետի աչքերով: պյոտր Սվիտալսկին գրքում նշում է երկրի բարեփոխման գործում նոր քաղաքական թիմի հաջողությունները, ինչպես նաև այն դժվարությունները, որոնք, ի միջի այլոց, կապված են հին տնտեսական և քաղաքական կառույցների դիմադրության հետ:
Գրքում նախկին դեսպանը վերլուծում է Հայաստանում բարեփոխումների գործընթացի աշխարհաքաղաքական ենթատեքստը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործոնը և դրա հնարավոր կարգավորումը:
Գրքի վերջնամասում Սվիտալսկին ներկայացնում է առաջարկություններ և դիտարկումներ՝ կապված Եվրամիության քաղաքականության և տարածաշրջանում Լեհաստանի, մասնավորապես` Հայաստանի հետ գործունեության հետ կապված:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: