«Հրապարակ». ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՕԳՆԱԿԱՆՆԵՐ ԵՆ ՊԱՀՈՒՄ, ՈՐՈՆՔ ԱՇԽԱՏԵՑՆՈՒՄ ԵՆ ՄԱԼԲՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԻՐԵՆՑ ՓՈԽԱՐԵՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս կառավարության անփորձությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը երբեմն զավեշտալի իրավիճակների են հանգեցնում և հարուցում փորձառու չինովնիկների զարմանքը։ Հայտնի է, որ կառավարության ներսում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն է գործում, և յուրաքանչյուր պաշտոնյա ունի իր անձնական ըքաունտը, որով ստանում է գրություններ և պատասխանում դրանց։ Մեկը մյուսի Մալբրի մուտք չունի՝ այնպես, ինչպես մուտք չունեն մարդու անձնական էլփոստի կամ Ֆեյսբուքի էջին։
Բայց երիտասարդ նախարարները, պարզվում է, հատուկ օգնականներ են պահում, որոնք աշխատեցնում են Մալբրի համակարգն իրենց փոխարեն, այսինքն՝ նախարար են աշխատում։ Մի առիթով Հակոբ Արշակյանը չի ընդունել ԱԳ փոխնախարարի նամակը՝ համարելով էթիկայի խախտում, որ իրեն անձամբ նախարարը չի գրել, երբ բանը հասել է «դիվանբաշուն», ԱԳ նախարարն ասել է, որ իր գործուղման ժամանակ կարող է նաև փոխնախարարը նախարարին նամակ գրել։ Այստեղ միջամտել է կառավարության աշխատակազմի ղեկավարը և մեծավարի խորհուրդ տվել, որ նախարարն իր Մալբրին կառավարող օգնական պահի, ինչը հարուցել է Մնացականյանի զարմանքը։
Ի դեպ, սոցապնախարար Զարուհի Բաթոյանի Մալբրին էլ իր օգնականն է աշխատեցնում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:03
Партия АРФ «Дашнакцутюн» переизбрала Ишхана Сагателяна на пост представителя партийного Верховного органа (ВО), сообщила пресс-служба АРФД. Решение об этом было принято на первом заседании ВО, избранного в ходе Верховного собрания партии, завершившего работу 15 июня.
-
2025-06-16 03:58
Патриарх Константинопольской епархии ААЦ, архиепископ Саак Машалян прокомментировал антицерковную кампанию премьера РА Никола Пашиняна.
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.