Последние новости

Մոնրեալում բացվել է Կոմիտաս վարդապետի արձանը

Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղադրվել է Կոմիտաս վարդապետի արձանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայ դատի Կանադային հանձնախումբը Facebook սոցցանցի իր էջում։

«Կանադայում տեղի ունեցավ ֆոլկ երաժշտության հոր` Կոմիտասի արձանի բացումը։ Շնորհակալություն Կոմիտասին հազարավոր երգեր փրկելու համար»,–նշված է գրառման մեջ։

Արձանի հեղինակը Մկրտիչ Տարաքչյանն է։

Նշենք, որ Տարաքչյանը կանադահայ քանդակագործ և բժիշկ է։ Նա քանդակել է Չարենցի, Վիլյամ Սարոյանի, Արշիլ Գորկու և այլ մեծերի արձանները։ Չարենցի արձանը տարիներ առաջ նա նվիրել էր Երևանում գտնվում Չարենցի տուն–թանգարանին, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ