Последние новости

Եվրախորհրդի ղեկավարը կոչ է արել Էրդողանին անցկացնել խորհրդակցություն

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշերը կիրակի հեռախոսային բանակցություններ է անցկացրել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, որոնց ընթացքում կոչ արել անցկացնել բազմակողմանի խորհրդակցություններ Արևելյան Միջերկրական ծովում իրավիճակը կարգավորելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Եվրախորհրդի նախագահը խոսել է նախագահ էրդողանի հետ Արևելյան Միջերկրական ծովում աճող լարվածության կապակցությամբ․․․Եվրախորհրդի ղեկավարը նաև կոչ է արել անցկացնել բազմակողմանի խորհրդակցություն Արևելյան Միջերկրական ծովի հարցով խաղաղ և համաձայնեցված լուծումներ գտնելու նպատակով»,-ասել է նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ