49,4 աստիճան՝ ըստ Ցելսիուսի․ Լոս Անջելեսում ռեկորդային շոգ է գրանցվել
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում նախօրեին ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի սանդղակով 49,4 աստիճանի: Ինչպես հայտնել է ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը, դա քաղաքում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, գրում է ABC news-ը։
Ռեկորդը գրանցվել է տեղական ժամանակով կեսօրից հետո Լոս Անջելեսի հյուսիսարևմտյան շրջանում: Նշվում է, որ քաղաքում նախորդ առավելագույն ցուցանիշը արձանագրվել է 2006 թվականի հուլիսի 22-ին (48,3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի)։
Օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչները կանխատեսել են, որ ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Այդ շրջանում շուտով կարող են նոր ռեկորդներ սահմանվել, ասված է հայտարարության մեջ:
Կալիֆոռնիայի էլեկտրացանցերի օպերատորները կիրակի նախազգուշացրել են անոմալ շոգի պատճառով նահանգի տարածքում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների հնարավորության մասին:
Bloomberg գործակալության գնահատումների համաձայն՝ խոսքը կարող է վերաբերել նահանգի պատմության մեջ ամենախոշոր հովհարային անջատմանը, որն առանց էլեկտրականության կթողնի 9 մլն մարդու, տեղեկացնում է Tert.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 11:59
У Пашиняна что ни инициатива – то калька его собственной ущербной, искалеченной психики.
-
2025-06-05 11:57
Армянские компании "Лейя" и "Роялсис Энджиниринг" передадут в дар государству детали и инвентарь для авиационной техники.
-
2025-06-05 11:55
Музей военной истории "Мать Армения" будет включен в состав Музея истории Армении. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 11:53
Федеральная служба безопасности России заявила, что неправительственная организация "Британский совет" занималась сбором информации о ситуации в стране в условиях специальной военной операции. ФСБ также рекомендует дружественным государствам пресечь деятельность этой структуры на своей территории.