Ամուլսարում գիշերն անհանգիստ է եղել
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որում հայտարարում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության նոր պահնորդական ծառայության աշխատակիցները անցած գիշեր հարձակվել ու ծեծի են ենթարկել այնտեղ հերթապահող ակտիվիստներին։
«Դաժան ծեծի են ենթարկել, ուղղակի քարշ տալով մտցրել են ներս ու սկսել են ծեծել։ Բանից պարզվում է, որ այս մարդիկ ավելի սադրիչ են, քան նախկինները»,– տեսանյութում հայտարարում է Բունիաթյանը` հավելելով, որ իրենց եզրակցությամբ «Լիդիանը» պահնորդներին հստակ առաջադրանք է տվել «ուժ կիրառել համայնքի բնակիչների նկատմամբ»։
Նրա խոսքով` տեղի ունեցածին միջամտել են ոստիկանները, որի արդյունքում պահնորդները հարվածել են նաև ոստիկանության աշխատակցի, և ակտիվիստներից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց։
Իր հերթին «Լիդիան Արմենիան» ևս տեսանյութ է հրապարակել «Իրականությունը «խաղաղ ցուցարարների» ու «բնապահպանների» մասին» վերնագրով, որտեղ երևում է, որ ակտիվիստները «Լիդիանի» տարածքի մուտքի մոտից քարեր են նետում պահնորդների ուղղությամբ և քարով ջարդում տարածքում կայանված ավտոմեքենան։ Մեկ այլ դրվագում «Լիդիանի» տարածք մուտք գործած անձինք ոտքով հարվածում են տարածքը հսկող շներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 16:46
В столице Турции состоялась церемония открытия мемориала Талаату-паше – одному из главных организаторов Геноцида армян.
-
2025-06-03 16:42
Я была рада принять участие в мероприятии по запуску сверхсовременного тренажёра стоимостью 3,4 миллиона долларов, который поможет обеспечить безопасную эксплуатацию АЭС. Об этом заявила посол США в Армении Кристина Квин.
-
2025-06-03 16:28
Член студенческого совета ЕГУ Оганес Шамрикян на своей странице в Facebook представил некоторые подробности вчерашней встречи с Николом Пашиняном и студентами ЕГУ.
-
2025-06-03 16:21
В основе обвинения азербайджанского суда против Рубена Варданяна заложена этническая нетерпимость, чреватая продолжением геополитической трагедии, считает российский политолог и регионовед, президент фонда «Петербургская политика» Михаил Виноградов.