Последние новости

Ամուլսարում գիշերն անհանգիստ է եղել

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որում հայտարարում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության նոր պահնորդական ծառայության աշխատակիցները անցած գիշեր հարձակվել ու ծեծի են ենթարկել այնտեղ հերթապահող ակտիվիստներին։

«Դաժան ծեծի են ենթարկել, ուղղակի քարշ տալով մտցրել են ներս ու սկսել են ծեծել։ Բանից պարզվում է, որ այս մարդիկ ավելի սադրիչ են, քան նախկինները»,– տեսանյութում հայտարարում է Բունիաթյանը` հավելելով, որ իրենց եզրակցությամբ «Լիդիանը» պահնորդներին հստակ առաջադրանք է տվել «ուժ կիրառել համայնքի բնակիչների նկատմամբ»։

Նրա խոսքով` տեղի ունեցածին միջամտել են ոստիկանները, որի արդյունքում պահնորդները հարվածել են նաև ոստիկանության աշխատակցի, և ակտիվիստներից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց։

Իր հերթին «Լիդիան Արմենիան» ևս տեսանյութ է հրապարակել «Իրականությունը «խաղաղ ցուցարարների» ու «բնապահպանների» մասին» վերնագրով, որտեղ երևում է, որ ակտիվիստները «Լիդիանի» տարածքի մուտքի մոտից քարեր են նետում պահնորդների ուղղությամբ և քարով ջարդում տարածքում կայանված ավտոմեքենան։ Մեկ այլ դրվագում «Լիդիանի» տարածք մուտք գործած անձինք ոտքով հարվածում են տարածքը հսկող շներին, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ